Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները «Բերք ու բարիքի» փառատոնին

2016-17 ուստարվա առաջին կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողները «Տավուշի  տուրիզմի  զարգացման գործակալություն» ՀԿ-ի մյուս կամավորների  հետ ակտիվորեն մասնակցեցին «Տավուշի բերք ու բարիքի» անդրանիկ փառատոնի նախապատրաստական աշխատանքներին:

Մեր ուսանողները «Բերք ու բարիքի» փառատոնին

Փառատոնը,  որ կայացավ 2016թ. սեպտեմբերի 24-ին Դիլիջանի  Գետափ ռեստորանահյուրանոցային համալիրում, աննախադեպ էր իր տեսակով, մասնակիցների թվով և ծրագով:

Մեր ուսանողները «Բերք ու բարիքի» փառատոնին

Այն ընդգրկում էր արտադրողներ ոչ միայն Տավուշից, այլև Հայաստանի այլ մարզերից, ազգային երաժշտական ծրագիր, համտեսներ, նվերներ, խաղարկություններ:

Մեր ուսանողները «Բերք ու բարիքի» փառատոնին

«Գիտելիքը  կորցնում է ուժը, երբ չես  կարողանում դա կիրառել». առաջնորդվելով այս նշանաբանով՝ «Սերվիս» մասնագիտության ուսանողները փառատոնի նախապատրաստական փուլում և  անցկացման   ողջ ընթացքում կիրառեցին իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերեցին մեծ փորձ ու  հմտություններ նմանատիպ  միջոցառումների  անցկացման, մարզում զբոսաշրջության  կազմակերպման ոլորտում:

Մեր ուսանողները «Բերք ու բարիքի» փառատոնին