Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

 2017թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ:

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

Ֆիցջերալդի վեպն իր շուրջն էր համախմբել սովորականից ավելի մեծ թվով ընթերցասերների` դասախոսների և ուսանողների (հատկապես «ԱԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին):

Քննարկման առանցքում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կողմից 1925թ. գրված «Մեծն Գեթսբին» վեպն էր, որի հերոսներն ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում։ Վեպի գործողությունները ծավալվում են երիտասարդ, խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիի և Դեյզի Բյուքենենի սիրո շուրջ։ Ֆիցջերալդի վեպն ամերիկյան երազանքի մասին ուսուցողական պատմություն է, որի մեջ սոցիալական տատանումների, փոփոխությունների անհանդուրժողականության միջոցով նկարագրված է ջազի դարաշրջանը («Ճչացող 20-ականները»):

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

Գրքասերների կողմից ներկայացվեց, որ վեպի առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր: Այն ունեցավ տարբեր կարծիքներ և վատ վաճառվեց. առաջին տարում վաճառվեց ընդամենը 20 000 օրինակ։ 1940 թվականին Ֆիցջերալդը մահացավ` համարելով իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը՝ մոռացված։ Չնայած այս անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը, այնուհետև բեմադրվեց վերջին տասը տարիների ընթացքում։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» կոչումը։ 1998 թվականին «Ժամանակակից գրականություն» հրատարակչությունը գիրքը համարեց 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը` անգլերեն լեզվով գրվածների մեջ։

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

 

Քննարկման ժամանակ մասնակիցները վերլուծեցին վեպի կեպարային համակարգը, խորհրդանիշները, իրենց փաստարկների միջոցով փորձեցին հիմնավորել կերպարների այս կամ այն քայլը, դրանց դրական և բացասական կողմերը: Ակումբի անդամները քննարկման վերջում նաև հանդես եկան վեպում ներկայացված «ամերիկյան երազանքի» յուրովի մեկնաբանությամբ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ