Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված հերթական դաս-քննարկումը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:  

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Դասը «Մոդուլի (դասընթացի) վերջնարդյունքների մշակում» թեմայով էր, որը Ա.Մակարյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Կրթական վերջնարդյունքների գնահատում», II. «Մոդուլի  վերջնարդյունքների մշակում», III. «ՄԿԾ մշակում») երկրորդ մասն էր:

Դասի ընթացքում պարոն Մակարյանը մանրամասն անդրադարձավ դասընթացի կառուցվածքին և կրթական վերջնարդյունքների ձևակերպմանը:

Մասնավորապես նշվեց, որ ՄԿԾ-ն կազմված է դասընթացներից, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է ՄԿԾ-ի մեկ կամ մի քանի վերջնարդյունք: Դասընթացի «կշռից է» կախված դրա կրեդիտների քանակը՝ լսարանային և ինքնուրույն ժամաքանակի այն ծավալը, որն անհրաժեշտ է տվյալ դասընթացի վերջարդյունքները յուրացնելու համար:

Տրվեց դասընթացի կառուցվածքը, այն է՝

  • Դասընթացի անվանումը /կոդը ուսումանկան պլանով/,
  • Ամբիոնի անվանումը,
  • Ուսումնական տարին/կիսամյակը,
  • Կարգավիճակը /պարտադիր, կամընտրական/,
  • Կրեդիտների քանակը /լսարանային և ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը/,
  • Նախնական գիտելիք,
  • Դասընթացի նպատակը,
  • Դասընթացի ավարտին ուսանողներից ակնկալվող վերջնարդյունքները/ ամենաշատը 6-8 վերջնարդյունք/,
  • Դասընթացի նկարագրությունը թեմաներով:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Բացատրվեց դասընթացի նպատակը, որի ճիշտ ձևակերպումը օգնում է ճիշտ ձևակերպել ակնկալվող ելքային արդյունքները:

Նպատակը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ դեր ունի այս դասընթացը ընդհանուր ՄԿԾ-ում:
  • Ո ՞ րն է դասընթացի յուրահատկությունը:
  • Ինչի՞ է այն հարկավոր ուսանողներին: Ի՞նչ գիտելիք և հմտություններ կստանան ուսանողները դասընթացի արդյունքում:
  • Այդ գիտելիքները և հմտությունները ինչի՞ համար են հետո անհրաժեշտ` ինչ-որ դասընթացներ յուրացնելու կամ աշխատավայրում:
  • Ինչու՞ է կարևոր, որ ուսանողը ընտրի այդ դասընթացը:

Ներկայացվեց կրթական վերջնարդյունքների (ակնկալվող ելքային արդյունքների) ձևակերպումը.

  • Կրթական վերջնարդյունքների /ԱԵԱ/ գրառումը պաշտոնական հայտարարություն է, թե դասընթացի ավարտին ինչ ակնկալիքներ կան ուսանողների ուսուցման արդյունքների վերաբերյալ, ինչ է ակնկալվում, որ նա պետք է կարողանա ցուցադրել:
  • Դրանց գնահատումը հաշվետվություն է ուսանողի ձեռքբերումների վերաբերյալ:

Եթե նպատակներում դասախոսը հայտարարում է իր, ապա ԱԵԱ-ում՝ ուսանողի անելիքների մասին:

Շեշտվեց, որ դասընթացի նպատակները պետք է համապատասխանեն ՄԿԾ-ի նպատակներին, դրանք ձևակերպելիս անհրաժեշտ է, որ դասախոսը կենտրոնանա ոչ թե այն բանի վրա, թե ինչ է փորձում իրականացնել, այլ արդյունքում ինչ կստանան ուսանողները:

Ըստ պարոն Մակարյանի նախանշած քայլերի՝ դասախոսները տեղում կազմեցին դասընթացի կրթական վերջնարդյունքներ:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Ներկայացվեց դասընթացի ԿՎԱ բնութագիրը. 

  • Դրանք սահմանում են ուսանողների համար գործողություններ, որոնք նրանք ընդունակ են լինելու ցուցադրել մոդուլի ընթացքում կամ ավարտին:
  • Այդ գործողությունները նախատեսված են ուսանողների համար և ոչ թե ՊԴ կազմի:
  • Դրանք սահմանում են գործողություններ, որոնք հնարավոր է  դիտարկել:
  • Դրանք սահմանում են գործողություններ, որոնք հնարավոր է  չափել:
  • Հետևապես՝ դրանք նախագծվում են այնպես, որ դրանք հնարավոր լինի գնահատել:

Քննարկման նպատակով բերվեցին հաջող և անհաջող օրինակներ:

Տրվեցին խորհուրդներ ԿՎԱ մշակման համար.

  • Կենտրոնացեք 5-10 համալիր գիտելիքների և հմտությունների վրա, ոչ թե մանրերի /մանրերը կարող եք գրել տարբեր թեմաների համար:
  • Կենտրոնացեք այն գիտելիքների և հմտությունների վրա, որոնք վճռորոշ են տվյալ դասընթացի համար:
  • Ձևակերպումները պետք է լինեն ուսանողակենտրոն, ոչ թե դասախոսակենտրոն (օրինակ, «դասընթացի հաջող ավարտին ուսանողը կկարողանա թվարկել և բնութագրել լրագրողական ժանրերը» և ոչ թե «սովորեցնել ուսանողներին լրագրողական ժանրերը»):
  • Ներառեք ուսանողների անելիքները նկարագրող որքան հնարավոր է բազմազան բայեր (ներկայացնի, նկարագրի, մոդելավորի, պատկերի և այլն), ոչ թե ուսանողը պետք է գիտենա…

Ըստ կրթական վերջնարդյուքների գնահատման մեթոդները հստակեցնելուց հետո ներկայացվեց ակնկալվող ելքային արդյունքների գնահատման ծրագիրը՝ համապատասխան օրինակներվ:

Մասնաճյուղի երիտասարդ դասախոսների և կրթական ծրագրերի պատասխանատուների համար դասընթացը բավականին հետաքրքիր էր, հագեցած և ուսանելի: