Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. ապրիլի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամները հանդիպում ունեցան Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ «Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում իրականացնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Քառօրյա պարտերազմը՝ որպես պատմության մի էջ,
  • մերօրյա հերոսները,
  • հայ ժողովրդի հավաքականությունն ու հայուհիների դերը պատերազմական գործընթացներում,
  • ապագա զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում:

Քննարկվող հարցերը համեմվեցին մեր հերոսացած զինվորների մասին հուզառատ մեջբերումներով, նրանց մարդկային, բարի ու հայեցի բնավորության գծերը բացահայտող պատմություններով, որ ներկայացրել են նրանց հարազատներն ու ծանոթները:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում ներկայացվեց Ղարաբաղի կարևորությունը տարածաշրջանում, Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը, դրա ժամանակագրությունը, մեր ունեցած կարուստները:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Ապա ընդգծվեց հայ ժողովրդի միասնականությունն այդ օրերին, ոգու կորովը, համախմբվածությունը: Ներկայացվեց նաև հայուհիների դերը զինվորի դաստիարակման  ու հայրենիքի պաշտպանության գործում, որ ինչպես են իրենց զավակներին դեռ օրորոցից սերմանել.

Դու պստիկ ես, բարով մեծնաս,

Բարով  մեծնաս, զինվոր դառնաս,

Րուրի, Րուրի, Րուրի ջան:

Նշվեց, որ հերոս է և ամեն մի հերոսի կին՝  Սոսե մայրիկը, Սեդա Մելքոնյանը և ուրիշներ:

Զինվորի կերպարում ներկայացվեց ամեն մի հայ, ահել ու ջահել, կին ու տղամարդ, քանզի հայերնիքի պաշտպանությունը չի դնում դերային տարբերություն սեփական հողի վրա:

Դիտարկելով հայ զինվորի հոգեկան նկարագրի  դրսևորումները պատմական մեծ ժամանակի ծիրում՝ ցույց տրվեց, որ հայ զինվորի համար առաջնային եղել և մնում է արժանապատիվ ծառայությունը:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում աշակերտները նաև համալսարանականներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ: 

Վերջում քննարկման մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը՝ նախատեսելով կազմակերպել հայրենասիրական թեմաներով քննարկումների շարք: