Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

2017թ. ապրիլի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները՝ իրենց դասախոսի՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի գլխավորությամբ, կազմակերպել էին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Այն բացվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից («Ղողանջ եղեռնական» գլխից) մի հատվածով:

Միջոցառման առաջին մասում ներկայացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, երիտթուրքերի վարած երկերեսանի քաղաքականության, եղեռնի իրականացման, գաղթականների, Արևմտյան Հայաստանի մտավորականության զգալի մասի ոչնչացման և հայերի վրեժի մասին տեղեկատվություն:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Հնչեցին Մեծ եղեռնի, մեր կորուսյալ հայրենիքի և ներկա սերնդի անկոտրում կամքի մասին երգեր ու բանաստեղծություններ:

Ուսանողուհիներից մեկը (Մերի Եգանյան) հանդես եկավ հայկական ժողովրդական պարով՝ «Սարերի հովին մեռնեմ» երաժշտության ներքո:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեց Մեծ եղեռնը՝ իր  անդառնալի կորուստներով  և  հետևանքներով: Ուսանողները պատմեցին ցեղասպանությանը զոհ գնացած մեր մեծերի մասին՝  Սիամանթո,  Դանիել Վարուժան,  Գրիգոր Զոհրապ, Կոմիտաս…, որը թեև զոհ չգնաց 1915 թվականին թուրքի յաթաղանին, բայց չկարողացավ ապրել՝ տեսնելով հայի այդչափ մեծ վիշտը,  հոգեկան շեղումներ ստացավ և մահացավ:

Միջոցառման երրորդ մասում խոսվեց միջազգային հանրության, մեծ մարդասերների արձագանքի մասին, որոնք խստորեն դատապարտել են թուրքի անմարդկային արարքը: Նշվեցին այն երկրները, որոնք ճանաչել են  20-րդ դարի մեծագույն ոճիրը  և սատար են կանգնել հայ ժողովրդին:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Ներկայացվեց «Նեմեսիս» (հին հունական վրեժխնդրության  աստվածուհու անունով) գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներն, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Ընդգծվեց, որ այս գործողությանը մասնակցել են Արմեն Գարոն (Գարեգին Պատերմաջյան), Շահան Նաթալին, Միսաք Թորլաքյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Սողոմոն Թեհլերյանը, որն էլ հենց սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից  Թալեաթ փաշային:

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Ա.Հասանյանի կողմից անցկացվել էին ոչ միայն «ՏՏ»-I, այլև «ԻԿՄ»-I, «ՀԼԳ»-II կուրսերում: