Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտական աշխատանքների պաշտպանություն Կիրառական արվեստի ֆակուլտետում

2016թ. մայիսի 25-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանություն:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Հանձնաժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ուսանողներ, այսօր սկսում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի չորրորդ կուրսի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Այսօր մեզ համար տոնական օր է. ուսանողները ներկայացնելու են չորս տարվա ուսումնառության ընթացքում իրենց ստացած գիտելիքների ամփոփիչ պատկերը: Բնականաբար, մենք հետևել ենք ավարտական աշխատանքների իրականացման գործընթացին և միանշանակ կարող ենք փաստել, որ ուսանողներն  ու ղեկավարները ջանասիրաբար աշխատել են: Ինչո՞վ են առանձնահատուկ այս տարվա աշխատանքները: Եթե նախորդ տարիներին հիմնական շեշտադրումը լինում էր գոբելենների, կարպետների, այսինքն՝ տեքստիլի ուղղությամբ, ապա այս տարի ոճը բավականին փոխվել է և՛ արվեստի տարբեր ճյուղերի համադրման, և՛ վիտրաժային աշխատանքների, և՛ քանդակների առումով: Հասկանալի է, որ արվեստն այն բնագավառն է, որտեղ գրեթե անհնար է կատարելության հասնել, բայց, անկեղծ ասած, գոբելենի առումով մենք որոշակի բարձունքի հասել ենք…»:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Ամփոփելով իր ելույթը՝ տնօրենը ուսանողներին մաղթեց հաջող պաշտպանություն և խոսքը փոխանցեց Մակարավանքի հոգևոր հովիվ Հայր Սամվել Մխիթարյանին:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Հայր Սամվելը ողջունեց ավարտական աշխատանքների պաշտպանության մասնակիցներին և կատարեց աղոթք ու օրհնություն:

Ավարտական աշխատանքների թեմատիկան շատ ընդգրկուն էր:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Երեսունմեկ աշխատանքներից տասը գեղանկար էր, մեկը` գոբելեն, երեքը` բատիկա, երկուսը` խեցեգործություն, մեկը` կարպետագործություն, երեքը` վիտրաժային նկարչություն, յոթը` քանդակ, մյուսները՝ համադրական աշխատանքներ:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Արդյունքները բավականին գոհացուցիչ էին. շատ աշխատանքներ արժանացան հանձնաժողովի նախագահի և անդամների դրվատանքին:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

17 ուսանողներ ստացան «գերազանց» գնահատական, 14 ուսանող` «լավ»:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից  բարձր (20 միավոր) գնահատվեցին Անուշ Աբգարյանի («Զարդանախշերի խաղ», խճանկար, ղեկավար՝ Ա.Միրզոյան), Հասմիկ Գրիգորյանի («Դեկորատիվ հայելի»՝ մետաղական շրջանակով, ղեկավար՝ Ա.Միրզոյան), Նարինե Դարբինյանի («Լույսի խորան», սրբանկարչություն, ղեկավար՝ Ք.Մխիթարյան), Ռուզան Կարապետյանի («Սասունցի Դավիթ», հարթաքանդակ, ղեկավար՝ Ս.Հովհաննիսյան), Մերի Ներսեսյանի («Դեկորատիվ թռչուն», լուսամփոփ, ղեկավար՝ Ա.Չիբուխչյան), Աննա Սարհատյանի («Գարուն», գոբելեն, ղեկավար՝ Դ.Չիբուխչյան), Մարիամ Սարհատյանի («Նատյուրմորտ», խճապատկեր, ղեկավար՝ Ա.Չիբուխչյան), Սարինե Օհանյանի («Սարիբեկ Օհանյան», գեղանկար, ղեկավար՝ Ս.Հովհաննիսյան), Մերի Օսիպովայի («Կիրառական արվեստի ֆակուլտետի պատկերանիշ», ղեկավար՝ Ա.Միրզոյան) ավարտական աշխատանքները:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

19 միավորի արժանացան Սուրեն Հովսեփյանի «Պողոս Առաքյալ» հարթաքանդակը (ղեկավար՝ Ս.Հովհաննիսյան) և Լորետա Ստեփանյանի «Հաղթական երթ» ֆիգուրատիվ կոմպոզիցիան (ղեկավար՝ Հ.Ասատրյան):

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

18 միավոր տրվեցին Ռուբեն Բարսեղյանի «Կորցված երջանկություն» գեղանկարին (ղեկավար՝ Ա.Խաչատրյան), Գարիկ Մկրտչյանի «Եղիցի լույս» խաչքարին (ղեկավար՝ Ս.Հովհաննիսյան), Հերիքնազ Ոսկանյանի «Դեկորատիվ մրգաման» աշխատանքին (ղեկավար՝ Ա.Միրզոյան), Վարուժան Սարհատյանի «Օջախ» պաննոյին (ղեկավար՝ Դ.Պողոսյան), Էդուարդ Սիմոնյանի «Պարուհի» գեղանկարին (ղեկավար՝ Ա.Խաչատրյան):      

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Ավարտական աշխատանքների պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում, մասնակիցներին պատճառեց գեղագիտական մեծ հաճույք, աշխատանքների թեմատիկային համապատասխան՝ ներկայացվեցին նաև գրական-երաժշտական կատարումներ, որոնք ավելի ամբողջական դարձրին աշխատանքների ներկայացումը: 

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին` մաղթելով նրանց մասնագիտական նորանոր բարձունքներ ու հաջողություններ կյանքում:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում