Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ “Never Give Up” և “I Got 99 Problems” թեմաներով քննարկում

 2017թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ “Never Give Up” և “I Got 99 Problems” թեմաներով զրույց-քննարկում (“TED Talks”), որը կազմակերպել էին բ.գ.թ. ասիստենտ Նարինե Գասպարյանը և ասիստենտ Զարուհի Անտոնյանը:

Մասնաճյուղում կայացավ “Never Give Up” և “I Got 99 Problems”  թեմաներով քննարկում

Քննարկման ժամանակ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա Շահնազարյանը և Արևիկ Հարությունյանը ներկայացրին իրենց նպատակներն ու երազանքները:

Մասնաճյուղում կայացավ “Never Give Up” և “I Got 99 Problems”  թեմաներով քննարկում

Սյուզաննա Շահնազարյանը ներկայացրեց երազանքներին հավատալու, դրանք նպատակներ և իրականություն դարձնելու իր բանաձևը, նշեց, որ նպատակներին հասնելու համար  պետք է անհնարինը դարձնել հնարավոր, անկարելին՝ կարելի: Ուսանողներին մոտիվացնելու համար նա ներկայացրեց իր հաջողության պատմությունը, ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում հաջողության հասնելու իր ճանապարհը: Քննարկումն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար մեջբերվեցին  նշանավոր գրողների և արվեստագետների թևավոր խոսքերից:

Մասնաճյուղում կայացավ “Never Give Up” և “I Got 99 Problems”  թեմաներով քննարկում

Արևիկ Հարությունյանը երգիծանքով ներկայացրեց այն խնդիրները, որոնք կապված են ուսանող լինելու հետ: Դասերից ուշանալը, երբեմն ծուլանալը ներկայացվեցին բավականին հետաքրքիր և զավեշտալի ձևով: Նա թվարկեց այն դեպքերը, երբ ուսանողը ընկնում է անհարմար իրավիճակների մեջ, օրինակ, երբ մոռացել է տետրը, բայց իսկապես կատարել է տնային առաջադրանքը: Ներկայացվեցին ուսանող լինելու առավելությունները, նշվեց, որ յուրաքանչյուր ուսանող ունի սովորելու իր մեթոդներն ու մոտեցումները:

Մասնաճյուղում կայացավ “Never Give Up” և “I Got 99 Problems”  թեմաներով քննարկում

Այնուհետև ծավալվեց ակտիվ, հետաքրքիր և ուսանելի զրույց-քննարկում, որի ընթացքում բոլոր մասնակիցներն անդրադարձան ուսանողական կյանքին առնչվող  տարաբնույթ հարցերի, ներկայացրին սեփական տեսակետները՝ առաջարկելով որոշ խնդիրների լուծման իրենց տարբերակները: