Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

2017թ. մայիսի 25-ին Ենոքավանի լեռնային չքնաղ բնության գրկում՝ «Ապագա տուր» հյուրանոցային համալիրում, կայացավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

«Կիրառական արվեստ» մասնա­գիտության` 2017թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն ուներ հետևյալ կազմը.

  1. Ազիզյան Խաչատուր Սուրենի –   նախագահ, ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր, 
  1. Հովհաննիսյան Գուրգեն Ժորժիկի –   նախագահի տեղակալ, ԵՊՀ բակալավրատի բաժնի պետ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ,
  1. Առաքելյան Սամվել Արշավիրի –   մասնաճյուղի տնօրեն, պ.գ. թեկնածու, դոցենտ,

  2. Մարգարյան Ալեքսան Շամիլի –   Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի  ԺՊ, ֆ/մ. գիտ. թեկնածու,
  1. Ասատրյան Համլետ Միհրդատի –   Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  վարիչի ԺՊ, ՀՀ նկարիչների միության անդամ,  արվեստագիտության դոցենտ,
  1. Հարությունյան Մարտին Վարդանի –   Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի  ամբիոնի վարիչ, ՀՀ դիզայներների միության անդամ, արվեստագիտության թեկնածու,
  1. Մխիթարյան Համլետ Խաչատուրի –   Տավուշի մարզի Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն,
  1. Ղուլիջանյան Կարո Հայկազի –   Տավուշի մարզի Նոյեմբերյանի արվեստի դպրոցի տնօրեն:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ավարտական աշխատանքների պաշտպանությանը ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Հանձնաժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ուսանողներ, ծնողներ և հյուրեր,  այսօր մեզ համար տոնական օր է. իրականացնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Որոշեցինք այս տարի պաշտպանությունն անցկացնել այս չքնաղ, գեղատեսիլ վայրում՝ «Ապագա տուր» հյուրանոցային համալիրում: Կարծում եմ՝ նպատակն արդարացվում է. խնդիրը միայն ավարտական աշխատանքների  պաշտպանությունը չէ, մենք ցանկանում ենք մեր ուսանող-շրջանավարտներին իրենց աշխատանքներն իրացնելու հնարավորություն տալ: Այդ նպատակով նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել պարոն Չիբուխչյանի հետ, որպեսզի մեզ հնարավորություն տա հանրապետությունում լավագույնը ճանաչված «Ապագա տուր» տուրիստական հանգրվանում Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների տաղավար ունենալ: Շնորհակալություն պարոն Չիբուխչյանին, հանձնաժողովին՝ պարոն Ազիզյանի գլխավորությամբ, ով վերջերս արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման, շնորհավորենք նրան այդ առթիվ ու մեզ բոլորիս՝ այսօրվա տոնի կապակցությամբ և ուսանողներին մաղթենք հաջողություն»:  

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Այս տարի ևս Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ոճական և ժանրային բազմազանությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Արդյունքները գոհացնող էին. աշխատանքների մեծ մասն արժանացավ հանձնաժողովի նախագահի և անդամների դրվատանքին: Տասնհինգ ուսանողներից ութը ստացավ «գերազանց» գնահատական, յոթը՝ «լավ»:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից «գերազանց» գնահատվեցին Անի Խաչատրյանի («Ձորափոր», ասեղնակար-կարպետ, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան), Մերի Մալաքյանի («Աշուն», գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Քրիստինե Աղաբեկյանի («Աղջիկ թռչունով», ինտարսիա, մարկետրի, ղեկավար՝ Սամվել Մելքումյան), Հերմինե Մինասյանի («Մկրտություն», վիտրաժ, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Արմեն Տրուզյանի («Քուռկիկ Ջալալի», սֆերիզմ, դեկորատիվ նկարչություն, ղեկավար՝ Մհեր Ստեփանյան), Գայանե Հարությունյանի («Հայկական կարպետ», ղեկավար՝ Անուշ Չիբուխյան), Թեհմինե Ղազարյանի («Աղստևի հովտում», գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան)  և Կարեն Սարգսյանի («Այվազովսկի», դիմաքանդակ, ղեկավար՝ Տիգրան Բագամյան) ավարտական աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

«Լավ» գնահատվեցին Արմինե Նավասարդյանի («Մկրտություն», որմնանկար, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Սյուզի Այվազյանի («Աստղազարդ գիշեր», ասեղային գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Հասմիկ Սարհատյանի («Լեռնաշխարհ», որմնանկար, ղեկավար՝ Սամվել Մելքումյան) աշխատանքները: 

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Նարեկ Մամիկոնյանի («Մեծ Մհեր», քանդակ, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Անահիտ Փաշինյանի («Հավերժություն», ժամացույց, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան), Մերի Կիրակոսյանի («Երկխոսություն», գեղանկար, ղեկավար՝ Արևիկ Խաչատրյան) և Մերի Գաբրիելյանի («Ապաշխարանք», ասեղային գոբելեն, ղեկավար՝ Ռուզան Պողոսյան) աշխատանքները ևս ստացան «Լավ» գնահատական:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Բոլոր ծնողների անունից գեղեցիկ շնորհակալական խոսքով հանդես եկավ Սյուզի Այվազյանի մայրը՝ Մարո Գալստյանը՝ ընդգծելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների անփոխարինելի դերն ու ներդրումը իրենց զավակների կրթության և դաստիարակության գործում, հղելով նրանց բարեմաղթանքներ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ավարտական աշխատանքների պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Պաշտպանության վերջում տնօրենը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը նվիրեց պարոն Ա.Չիբուխչյանին, ով շնորհակալություն հայտնեց նվերի և մասնաճյուղի նախաձեռնության համար՝ համոզմունք արտահայտելով, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ կպսակվի:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու առթիվ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին, մաղթեցին նրանց մասնագիտական ու անձնական մեծ ձեռքբերումներ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում