Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

2016թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  վոլեյբոլի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Առաջնությունը լայնամասշտաբ էր իր ընդգրկումով. մասնակցում էին Տավուշի մարզի ութ թիմեր՝ Նոյեմբերյանի, Դիլիջանի, Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովիտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Հրավիրված էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, մարզիչներ, հյուրեր, ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը, նա ողջունեց բոլոր մասնակիցներին, հյուրերին, ներկայացրեց առաջնության անցկացման նպատակը, այն է՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված սպորտային միջոցառումով համախմբել ամբողջ մարզին, սպորտը մասսայականացնել շրջանում, ապա խոսքը փոխանցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Իր ողջույնի խոսքում տնօրենն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառումները (մասնավորապես՝ այս առաջնությունը) միայն հիշելու խորհուրդ չունեն, այլ իրենց մեջ կրում են պայքարի և վերածնության գաղափարները, մեր համախմբման, հավաքական ուժի արտահայտությունն են, այնուհետև հաջողություն մաղթեց վոլեյբոլի մարզային առաջնության բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին էլ մաղթեց դիտարժան խաղ:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում մրցակցությունից:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Աշխույժ ու գեղեցիկ խաղերի արդյունքում եզրափակիչ դուրս եկան Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Հաղթող թիմերը պարգրատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

 Առաջին տեղը գրաված ԵՊՀ ԻՄ-ի թիմին հանձնվեց նաև փոխանցիկ գավաթը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Պարգևատրման արարողությունն իրականացվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանի, մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի աշխատակից Յուրա Բեկնազարյանի, արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանի կողմից: