Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» խորագրով գիտագործնական դասընթացը

2018թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» խորագրով գիտագործնական դասընթացը, որը համատեղ կազմակերպել էին «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

5

Ծրագրի նպատակն էր տրամադրել գիտելիքներ և հմտություններ՝ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական առաջնային օգնություն ցուցաբերելու համար։

Դասընթացը վարեցին «Գոյ» կենտրոնի փորձառու մասնագետները:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց «Գոյ» կենտրոնի գործունեությունը, դասընթացի նպատակը, սեմինարավարներին:

4

Կենտրոնի համահիմնադիր ու ծրագրերի համակարգող, լեզվաբան Ստելա Լոռեցյանը ներկայացրեց, որ «Գոյ» կենտրոնը հավատարմագրվել է Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կողմից և ներկայացրեց կամավորական ծրագրերին դիմելու ընթացակարգը:

3

Այնուհետև մասնակիցները լրացրին հոգեբանական թեստ, որի պատասխանները կուղարկվեն մասնակիցներին էլեկտրոնային փոստի միջոցով:

6

Դասընթացի հիմնական մասը վարեց հոգեբան-դասընթացավար Լիանա Թերզյանը: Նա թվարկեց ճգնաժամային իրավիճակների տեսակները ըստ պատճառի և բնութագրման, թվարկեց մարդու արձագանքի տեսակները և փուլերը, աժիտացիայի, տագնապի, խուճապի և շոկի դեպքում ի հայտ եկող դրսևորումները և մարդկանց նման իրավիճակներից հանելու համար անհրաժեշտ քայլերը: Դասընթացավարն ընդգծեց, որ մասնավորապես պետք է վերականգնել կապը իրականության հետ, զգացնել տալ, որ մարդը մենակ չէ, խոսել հանգիստ, նվազեցնել վախի զգացողությունը, ցուցաբերել ինքնավստահություն:

1

Մասնակիցները դասընթացավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Վերջում «Գոյ» կենտրոնի ներկայացուցիչները նշեցին, որ ս.թ. նոյեմբերին նախատեսում են ԵՊՀ ԻՄ-ում իրականացնել ավելի երկարատև դասընթաց: