Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

2017թ. մայիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Վլադիմիր Պողոսյանը:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Բաց դասի հիմնական նպատակն էր բացահայտել բանակային միջավայրը և հնարավորությունները, որտեղ յուրաքանչյուրը, ըստ իր ֆիզիկական և մտավոր ունակությունների, կարող է դրսևորվել:

Վ.Պողոսյանը, բաց դասի շրջանակներում ներկայացնելով բանակային առօրյան, մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, մինչ բանակ զորակոչվելը այլ պատկերացում ունեի բանակային կյանքի, զինվորական կարգապահության և այլ հարցերի շուրջ: Այս երկու տարիները փոխեցին ինձ, իմ պատկերացումները, մարդկային կերպը, վերաբերմունքը դիմացինի, կոլեկտիվի նկատմամբ: Իմ հերոսը, միանշանակ, իմ զինակից ընկերն է, ով անկախ պայմաններից, իրավիճակից, հնարավորություններից, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում բարեխղճորեն իրականացնում է իր ծառայողական պարտքը»:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Ընդգծվեց, որ երբ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները, հայրենիքի մերօրյա պաշտպանները սառնասրտորեն դիմակայեցին մինչև ատամները զինված հակառակորդին: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ: Ապրիլյան իրադարձությունները փոխեցին ոչ միայն բանակային առօրյան, այլև հասարակ քաղաքացուն:

Անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին՝ Վ.Պողոսյանը նշեց. «Կցանկանայի առանձնացնել հրամանատարներիս, իսկապես, Հայոց հաղթական բանակի սյունը հրամանատարն է: Յուրքանաչյուր հրամանատար հսկայական ներդրում ունի իր ենթակաների բոլոր հաջողությունների մեջ: Զորամասը միասնական տուն է, որտեղ յուրաքանչյուրն ունի իրեն վերապահված դերը, իսկ բանակը մեր պետության ամենակայացած համակարգն է:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Ապրիլյան մարտական գործողություններն ամբողջությամբ փոխեցին իմ պատկերացումներն աշխարհի, մարդկանց, պարզապես հասարակ զինվորի մասին: Կարծես ամեն ոք իր տեղում էր` հրամանատար, զինվոր, զինակից ընկեր… Ես հավատում եմ, որ նման զավակներ ունեցող ժողովուրդն անպարտալի է: Մենք արդեն մի բռունցք ենք` Հայաստան-Սփյուռք-Արցախ, և այդ բռունցքը շեշտակի ուժով իջնում է մեր ժողովրդի խաղաղ գոյակցությանը սպառնացող ոսոխի գլխին»:

Վ.Պողոսյանն առանձնացրեց բանակի ոչ միայն մարտական պատրաստականության մակարդակն ու խնդիրները, այլև  անդրադարձավ մշակութաժամանցային հարցերին. «Բանակում մեզ հնարավորություն տրվեց ոչ միայն լավագույնս ուսումնասիրել ռազմական գործը, այլև ցուցաբերել հասարակական ակտիվություն, կազմել թիմ` «Հայ Ասպետ», տպագրել ամսաթերթ: Թերթը այն հոգեմտավոր միջավայրն էր, որ փորձում  էինք ձևավորել և ստացվեց»:

Բաց դասի վերջում Վ.Պողոսյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից շնորհակալագիր հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանին` հայրենասեր, բանիմաց զինվորներ կրթելու համար:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս