Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 27-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. հունիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Հունիսի 27-ի տնօրենության ընդլայնված նիստում

 

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:    

Նիստում քննարկվեցին առաջիկայում Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ հրավիրելուն, 2017-2018 ուստարվա ընդունելության ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հունիսի 27-ի տնօրենության ընդլայնված նիստում

Առաջին հարցի հետ կապված՝ որոշվեց հուլիսի 8-ին մասնաճյուղում անցկացնել Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփում:
  2. Մասնաճյուղի՝ 2018թ. մասնագիտությունների ցանկի քննարկում:
  3. Ընթացիկ հարցեր:

2017-2018 ուստարվա ընդունելության ընթացքի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ առայժմ այս տարվա դիմորդների թիվը կազմում է 195, որը 25-ով պակաս է նախորդ տարվա դիմորդների թվից: 195 դիմորդներից 191-ը Տավուշի մարզից է, 4-ը՝ ՀՀ երեք մարզերից (Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու) և ԼՂՀ-ից: 103-ը դիմել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, 45-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետ, 24-ը՝ Տնտեսագիտության, 23-ը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետ: Մտահոգությամբ փաստվեց, որ այս տարի ընդունելության քննությունների նվազագույն շեմը չհաղթահարած դիմորդների թիվը գերազանցում է նախորդ տարվան:

Հունիսի 27-ի տնօրենության ընդլայնված նիստում

 

Որոշվեց 2017-2018 ուստարվա ընդունելության ընթացքը համարել բավարար:

Ընթացիկ հարցերից հատկանշական է ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների արձակուրդ մեկնելու մասին հարցը:

Այդ կապակցությամբ որոշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի արձակուրդը կտևի ս.թ. հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 23-ը, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմինը՝ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 21-ը: