Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

Մասնաճյուղում կայացավ հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպմանը մասնակցում էին Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը,  ուսուցիչներ, մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նախ ողջունեց աշակերտներին, շնորհավորեց ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, համոզմունք արտահայտեց, որ նրանք անկախությունը  կերտած սերնդի  սուրբ գործի շարունակողն ու արժանի հետնորդն են լինելու, շնորհակալություն հայտնեց ավագ դպրոցի ղեկավարությանը՝ համալսարանի հետ սերտ համագործակցելու համար:

Մասնաճյուղում կայացավ հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

Այնուհետև տնօրենը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, կատարված փոփոխությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկությունններին, աշխատաշուկայում ունեցած պահանջարկին:

2017թ. մասնագիտությունների հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում. «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.)  քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:

Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Հաշվի առնելով մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած պահանջարկի վերաբերյալ՝ ավելացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:

Մասնաճյուղում կայացավ հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

Հատկանշվեցին 2016-2017 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված փոփոխությունները («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով անցնում են ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Վերջում դպրոցի տնօրենն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ղեկավարությանը ջերմ ընդունելության համար, և նշվեց, որ երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական: