Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Փրկության հրեշտակ» Մարիա Յակոբսենի ծննդյան 136-ամյակին ընդառաջ

Արդեն երկու տասնամյակից ավելի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում է գտնվում Հայաստանում Մարիա Յակոբսենին՝ Հայոց ցեղասպանությունից 110.000 հայ որբերին փրկած դանիացի միսիոներուհուն նվիրված միակ հուշարձանը, որի հեղինակն է Արա Շիրազը (նախկինում Մարիա Յակոբսենի անունով էր կոչվում նույն վայրում գտնվող մանկապարտեզը):

1jfhfgfgfggf

2016թ. ապրիլի 23-ին՝ Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եզրափակմանն ընդառաջ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվել էր Մարիա Յակոբսենին նվիրված հանդիսավոր միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էին Դանիայի Թագավորության հյուպատոսությունը Հայաստանում, Հայոց ցեղասպանության թանգարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը, Դանիական-հայկական բարեգործական առաքելությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

2sdfgdsgedryrty

Այս տարի՝ 2018թ. նոյեմբերի 6-ին, լրանում է Մարիա Յակոբսենի (1882-1960)  ծննդյան 136-ամյակը: Մարիա Յակոբսենը  Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեև նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։

3sdgedrgtrry

Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։ Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110.000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

4sdfedsrgteyrrtgh

«Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում (մանրամասն տե՛ս https://auroraprize.com/hy/stories/detail/regular/5986/-):

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100