Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Առաջնորդություն» դասընթացի երկրորդ հանդիպումը

2018թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի երկրորդ հանդիպումը, որը նախաձեռնել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության  ՀԿ-ն (“Community Center for Development” Territorial Cooperation NGO):

Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

IMG_9346-26-10-18-01-34

Դասընթացը անգլերենով վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանը  ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

IMG_9349-26-10-18-01-34

Դասընթացավարը, մեջբերելով Նելսոն Մանդելայի, գործարար Ջիմ Ռոհնի խոսքերից, նշեց, որ առաջնորդ լինելու գլխավոր հատկանիշներից է այն, որ առաջնորդը միշտ քայլի իրեն հետևող ժողովրդի հետ, վտանգավոր իրավիճակներում միշտ ժողովրդի կողքին լինի:

Ընդգծվեց, որ առաջնորդները պետք է լինեն մարդկային, բայց ոչ թույլ և միևնույն ժամանակ պետք է  լինեն խիստ, բայց ոչ կոպիտ: Մարդ կարող է լինել լավ կառավարիչ, բայց ոչ լավ առաջնորդ: Լավ առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառավարչին բնորոշ բնավորության գծեր:

IMG_9347-26-10-18-01-34

Մեջբերվեց նաև հայտնի առաջնորդներից մեկի խոսքը. «Ես չգիտեմ, թե ինչի համար եմ ապրում, մինչև չիմանամ, թե ինչի համար եմ մեռնելու»:

Շեշտվեց, որ առաջնորդ լինում են ոչ միայն հանրահավաքների կամ մարդկանց խմբերի առջև, այլև երաժշտության, նկարչության, պարի, արվեստի մյուս տեսակների ոլորտներում:

Հնչեցվեցին հայազգի առաջնորդների անուններ, ինչպիսիք են Կոմիտասը, Շառլ Ազնավուրը և շատ ուրիշներ, ովքեր, լինելով առաջնորդներ, մեր մշակույթն են ներկայացրել տարբեր ազգերին: