Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը՝ բազկամարտի առաջնությունների հաղթող

2016թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Եգանյանը մասնակցեց Արթուր Ավետիսյանի հիշատակին նվիրված բազկամարտի առաջնությանը:

80 կգ քաշային կարգում (աջ ձեռքի մրցապայքարում) նա իրեն հավասարը չունեցավ. գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց մեդալով, պատվոգրով ու գավաթով:

Մեր ուսանողը՝ բազկամարտի առաջնությունների հաղթող

Մհեր Եգանյանը մասնակցել էր նաև նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում կայացած բազկամարտի ուսանողական առաջնությանը:

Նույն քաշային կարգում Մհերը գրավել էր երկրորդ տեղը և ստացել մեդալ, պատվոգիր ու դրամական պարգև:

Սիրով շնորհավորում ենք մեր ուսանողին՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու նվաճումներ: