Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

2018թ. փերրվարի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգում կատարված լրացումներին, ԵՊՀ ԻՄ-ի կողմից կազմակերպվող գիտաժողովներին դրամական աջակցություն տրամադրելու կարգին, 2017-2018 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի և առաջին կիսամյակի լուծարքային շրջանների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Ամփոփվեց 2017-2018 ուստարվա առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի քննաշրջանը:

Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային ժամանակացույցը և մասնաճյուղի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը:

«Մոնթե Մելքոնյան»  անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Անգին Հրաչյայի Ծատուրյանի  թեկնածությունը:

«Վազգեն Սարգսյան»  անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ  Արթուրի Ղազարյանի  թեկնածությունը:

«Մխիթար Գոշ»  անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուց­ման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Վանուհի Սամվելի Գևորգյանի  թեկնածությունը:

Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

«Շառլ Ազնավուր»  անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնա­գիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Էլինա Իշխանի Խաչատրյանի  թեկնածությունը:

«Երկրապահ» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնա­գիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Արամի Ֆարմազյանի  թեկնածությունը:

«Սահակ Ձորափորեցի»  անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության անվճար ուսուցման համա­կարգի երրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Վարդանի Մխիթարյանի թեկնածությունը:

Գիտխորհրդի նիստում քննարկված ընթացիկ հարցերից հատկանշական են Պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ա.Հովհաննիսյանի «Հայոց եկեղեցին կիլիկյան շրջանում» աշխատությունը հրատարակության երաշխավորելու և Գիտական խորհրդի քարտուղար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մ. Ս. Աթոյանի՝ դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցերը: