Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

2018թ. մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №50 լսարանում տեղի կունենա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ավարտական կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Հանդիպումը կազմակերպում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, ծրագրի ներկայացուցիչները կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և որպես ուսուցիչներ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների, ապա 2 տարով նրանց գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դիմելու համար մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ:

Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակիցներ, արդեն ավարտել են երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները   71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը http://www.teachforarmenia.org/ կայքում:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: