Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

2018թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հավաքագրման համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը և հավաքագրման մասնագետ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Քնարիկ Մանուկյանը:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Հանդիպումը կազմակերպել էին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:  

Ներկա էին մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Արփինե Եգանյանը, ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ:

Քնարիկ Մանուկյանը ներկայացրեց  ծրագրի առաքելությունը, մանրամասները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Հանդիպման սկզբում նշվեց, որ շատ գյուղերում ուսուցիչների պակաս կա, ինչի հետևանքով ոչ մասնագետը դասավանդում է մի քանի առարկա կամ տևական ժամանակ աշակերտները չեն ունենում որևէ առարկայի ուսուցիչ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և որպես ուսուցիչներ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների, ապա 2 տարով նրանց գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի մասնակիցներն անդամակցում են Երկամյա առաջնորդության զարգացման ծրագրին, որի ընթացքում ձեռք են բերում աշակերտների նվաճումներն ու առաջնորդության ջիղը դասարանում բարելավելու գիտելիքներ, հմտություններ և նոր աշխարհայացք` միաժամանակ իրականացնելով համայնքային զարգացման նախաձեռնություններ:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դիմելու համար մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

Ծրագրին կարող է դիմել 2018թ. հուլիսի դրությամբ բակալավրի կրթական աստիճան ունեցող ցանկացած ոք, այդ թվում` հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող անձը:

Ծրագրի մասնակիցները ստանում են.

  1. Մասնագիտական աճի հնարավորություն (գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ, վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն),
  2. Դրամական աջակցություն (աշխատավարձ և կրթաթոշակ),
  3. Մանկավարժի որակավորում (դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում),
  4. Առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորություն,
  5. Կարիերայի զարգացման հնարավորություն («Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կրթություն բոլորի համար» ծրագրերի շրջանավարտի կարգավիճակ),
  6. Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  7. Նորարար մտքերը և նախագծերն իրականացնելու հարթակ,
  8. Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Մայիսի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ երկրորդ փուլ անցած դիմորդների հետ, որոնցից հետո կընտրվեն ծրագրի մասնակիցները, ովքեր կմասնակցեն ամառային ինստիտուտին և այն հաջողությամբ ավարտելուց հետո 2018թ. սեպտեմբերի   1-ից աշխատանքի կանցնեն դպրոցներում:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ մասնակիցները ծրագրի ընթացքում պետք է բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ուսանողների այն հարցին, թե  արդյոք մասնակիցները պիտի դասավանդեն ոչ իրենց մարզում, ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ նման պահանջ չկա, համայնքի ընտրությունը կախված է դպրոցում տվյալ մասնագետի պահանջարկից և համաձայնեցվում է մասնակիցների հետ:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Նշվեց, որ այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակիցներ, արդեն ավարտել են երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին ՀՀ առաջատար կազմակերպություններում, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները 71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

28-03-18-2

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 46 երկրում, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, մասնաճյուղի ղեկավարության և ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց այցելության համար:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Նա նշեց, որ ինքը 2015թ. եղել է ծրագրի առաջին դիմորդներից, հետևում է ծրագրի մասնակիցների գործունեությանը և համոզվել է նրանց օգտակարության, երեխաներին ոգեշնչելու մեջ: Ս.Ալավերդյանը ևս ուսանողներին կոչ արեց անպայման դիմել ծրագրին, օգտագործել եզակի հնարավորությունը, ինչպես նաև ծրագրի մասին պատմել ընկերներին:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://arm.teachforarmenia.org/2018-form-arm:

   Հայտադիմումների և ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարելի է զանգահարել Հավաքագրման համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանին՝ (041)530154 հեռախոսահամարով կամ գրել tatev.hovhannisyan@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել պաշտոնական կայք՝ http://www.teachforarmenia.org/:

Ծրագրի մասնակիցների հաջողությունների մասին կարելի է կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://www.mediamax.am/am/news/tfa/: