Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում Իջևանում

 2016թ. մայիսի 28-ին Իջևանում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, բարձրաստիճան սպաներ, Իջևանի զորամասի զինվորներ, տնօրեն Ս.Առաքելյանի գլխավորությամբ` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ուսանողներ, բազում քաղաքացիներ:

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում

Տոնական միջոցառումը մեկնարկեց Իջևանի Ազատության հրապարակից, ուր ներկաները նախ հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ դրեցին և գլուխ խոնարհեցին քաջ երկրապահի անունը հավերժացնող հուշարձանի առջև:

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում

Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը զիվորական նվագախմբի ուղեկցությամբ քայլերթով շարժվեց դեպի Իջևանի քաղաքային զբոսայգի:

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում

 

Քաղաքային պատկերասրահի առաջ նախ տեղի ունեցան ցուցադրական զորավարժություներ, որոնց ընթացքում մեր քաջ տղաները ցուցադրեցին մարտարվեստին տիրապետելու իրենց հմտությունները, հարձակողական և պաշտպանական մի շարք հնարքներ:

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում

Ապա զբոսայգում շարունակվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր` քաղաքացիների ու մասնաճյուղի «Տավուշ» ակումբի անդամների կատարմամբ («Երազ իմ երկիր հայրենի», «Հայ ենք մենք» և այլն), աշխույժ ու խրոխտ պարեր` մեր շնորհալի փոքրիկների մասնակցությամբ:

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում

Հայաստանի առաջին հանրապետության օրվան  նվիրված տոնական միջոցառում Իջևանում