Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան» թեմայով քննարկում

2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ առաջին կուրսեցիների հետ կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ավագ կուրսերի բարձր առաջադիմությամբ  ուսանողներ, ովքեր իրենց դրական փորձը փոխանցեցին կրտսեր ընկերներին:

Կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան»  թեմայով քննարկում

Նախ ներկայացվեցին բուհում սովորելու առանձնահատկությունները, այդ համատեքստում ընդգծվեց, որ բուհում, ի տարբերություն դպրոցի, գիտելիքների ու մասնագիտական հմտությունների մեծ մասն ուսանողները ձեռք են բերում ինքնուրույն աշխատանքի միջոցով:

Առաջին կուրսեցիներին կոչ արվեց լինել նպատակասլաց, ուսումնատենչ, ակտիվ և նախաձեռնող, երբևէ չտրվել ծուլությանը:

Կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան»  թեմայով քննարկում

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավագ ուսանողները առաջին կուրսեցիներին տվեցին ժամանակը արդյունավետ օգտագործելու, ուսումնառության ընթացքը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ.

  • Ճիշտ կազմակերպել ինքնուրույն պարապմունքները. 50 րոպե աշխատելուց հետո ընդմիջել 5-10 րոպե, իսկ 3 ժամ աշխատելուց հետո՝ 20-25 րոպե:
  • Մտավոր աշխատանքի հոգնածությունը թոթափելու համար կատարել ֆիզիկական վարժություններ, քանի որ մտավոր և ֆիզիկական պարապմունքների հերթագայումը վերականգնում է աշխատունակությունը:
  • Դասախոսություններից առաջ կարդալ գրառումները և վերհիշել նախորդ դասախոսությունը:
  • Դասախոսության գրառումները համեմատել ձեռնարկի համապատասխան թեմայի հետ՝ կատարելով անհրաժեշտ լրացումներ:
  • Գրառման մեջ նշել կարևոր հատվածները:
  • Տվյալ նյութին բանավոր լավ չտիրապետելու դեպքում կազմել շարադրվող նյութի պլան, բայց ոչ համառոտ պատասխաններ, հակառակ դեպքում մեխանիկորեն կընթերցվի նյութը:
  • Սեմինար կամ քննություն պատասխանելիս չհուզվել, խոսքը կառուցել հստակ և հաղթահարել լսարանի առջև ելույթ ունենալու բարդույթը, համարձակ մասնակցել բանավեճերի, իսկ սխալվելու դեպքում երբեք չհուսահատվել:

Ներկայացվեցին մի քանի հնարքներ, որոնցով կարելի է մարզել հիշողությունը:

Կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան»  թեմայով քննարկում

Կարևոր խորհուրդը, որ տրվեց ուսանողներին, յուրաքանչյուր օրվա ընթացքում դասերին ժամանակ հատկացնելն էր, հետևողականորեն սովորելը՝ քննաշրջանին լիարժեք մասնակցելու նպատակով: Քննաշրջանի ընթացքում ուսանողներին խորհուրդ տրվեց.

  • Քննության նախորդ գիշերը չպարապել և հանգիստ քնել:
  • Շուտ գալ քննության, որպեսզի անցնի նախնական հուզվածությունը:
  • Քննատոմսը վերցնել՝ առանց երկար մտածելու:
  • Թղթի վրա ազատ տեղեր թողնելով՝ կազմել առաջին հարցի պատասխանի մոտավոր սխեման. երբ սխեման պատրաստ լինի, ազատ տեղերում գրառել առավել համառոտ պլանը:
  • Առաջին հարցն ավարտելու դեպքում անցնել հաջորդ հարցին:
  • Ժամանակատար հարցին անդրադառնալ վերջում:
  • Պատասխանել միայն բուն հարցին և այլն:

Վերջում ելույթ ունեցան տարբեր կուրսերի ուսանողներ՝ ներկայացնելով, թե ուսումնառության ընթացքում ինչպիսի դժվարությունների են հանդիպել և ինչպես են դրանք հաղթահարել:

Կայացավ «Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուսանողական առօրյան»  թեմայով քննարկում