Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցեց “Development of approaches to harmonization of comprehensive internationalization strategies in higher education, research and innovation at EU and Partner Countries” աշխատանքային կոնֆերանսին, որը կազմակերպվել էր ԵՄ ERASMUS+ ծրագրի օժանդակությամբ:

28-09-2017-2

Համաժողովը, որի աշխատանքային լեզուն անգլերենն էր, նվիրված էր Բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի տարբեր բուհերի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և ERASMUS+ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները:

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Ներկայացվեցին և ցուցադրվեցին մի շարք նյութեր, որոնք վերաբերում էին բուհերի միջազգային ծրագրերի ընդլայնմանն ու ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին, մասնավորապես՝

  • պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի միջազգային գործուղումների կարևորությանը,
  • ՀՀ բուհերի դասախոսների անգլերենի ցածր իմացությանը,
  • HARMONY և ERASMUS+ ծրագրերիկարևորությանը,
  • Աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման հնարավորություններին,
  • բուհերի միջազգային կապերի բաժինների արդյունավետ աշխատանքին ու թերություններին,
  • միջազգային փոխանակման ծրագրերին ուսանողների առավել ակտիվ մասնակցությանը,
  • բուհերի կայքերի անգլերեն տարբերակների կարևորությանն ու դրանց պարբերաբար թարմացմանը,
  • միջազգային, ինչպես նաև տեղական շուկաներում դիպլոմների ճանաչմանը,
  • արտասահմանցի ուսանողներին խրախուսելուն և նրանց պատշաճ կրթաթոշակ նշանակելուն և այլն:

Ներկայացվեցին նաև միջազգային ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությանը, ուսանողների փոխանակման ծրագրերին և մի շարք խնդիրների հնարավոր լուծմանը վերաբերող տարբեր վերլուծություններ:

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Կոնֆերանսի աշխատանքներն արդյունավետ էին և ուսանելի: