Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2017թ. հոկտեմբերի 28-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն, Գիտական խորհրդի նախագահ Ս. Ա. Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը, ԵՊՀ ԻՄ-ի 2017թ. շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սիմոնյանի և ամբիոնի դասախոս Քնար Օթարյանի «Մակրոսները MSEXCEL-ում» ուսումնամեթոդական ձեռնարկը հրատարակման երաշխավորելուն, նույն ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սմբատի Սիմոնյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն, մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, մանկ. գիտ. թեկնածու Լիլիթ Հենրիկի Ֆլջյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր: 

Գիտական խորհրդի նիստում

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման հայեցակարգը, Ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը (նոր խմբագրությամբ):

Սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ Գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս.Առաքելյանը, արտահայտվեցին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը:

Գիտական խորհրդի նիստում

Հաշվի առնելով գնահատման համակարգում կատարված որոշակի փոփոխությունները (մասնավորապես ուսանողի ներկայության համար տրվող 2 միավորը հանվելու հետ կապված)՝ ելույթ ունեցողները կարևորեցին սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու և վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ուսանողներին տրվող խորհրդատվության, նրանց ինքնուրույն աշխատելու և լրացուցիչ գրականությունից օգտվելու հանգամանքները: Առաջարկվեց, որ գործնական և սեմինար պարապմունքները վարող դասախոսների համար առաջավոր մասնագետներն անցկացնեն խորհրդատվություն:

Գիտական խորհրդի նիստում

Նիստի ընթացքում հրատարակման երաշխավորվեց ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սիմոնյանի և նույն ամբիոնի դասախոս Քնար Օթարյանի «Մակրոսները MSEXCEL-ում» ուսումնամեթոդական ձեռնարկը:

Որոշվեց երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սմբատի Սիմոնյանին և ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, մանկ. գիտ. թեկնածու Լիլիթ Հենրիկի Ֆլջյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար և միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհելու դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմելու ՀՀ ԲՈՀ: