Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

2016թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի պատվիրակության ներկայացուցիչները՝ Սերվիսի և տուրիզմի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Տատյանա Լիսիցինան (պատվիրակության ղեկավար), նույն ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, ՌԳՄ անդամ, մանկ. գիտ. թեկն. Իրինա Կորշունովան, մշակութաբան. թեկն., դոցենտ, զբոսավար Ալլա Կորժանովան:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Այցելության հիմնական նպատակը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցության պայմանագիր կնքելը, համատեղ ծրագրեր իրականացնելն էր:

Նախ՝ տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հետ հանդիպում, որին մասնակցեցին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը և  պատվիրակության ղեկավար Տ.Լիսիցինան:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող երկու համալսարանների առաքելությունները, հիմնական խնդիրները, գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները, ապա քննարկելով համագործակցության պայմանագրի դրույթները՝ ստորագրեցին այն:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

 Այնուհետև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ պատվիրակության անդամները ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների հետ ունեցան սեմինար-քննարկում, որի ընթացքում տիկին Լիսիցինան շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողներին ներկայացրեց Գժելի պետական համալսարանի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, իրենց բուհում գործող ֆակուլտետները, մասնագիտությունները, տարատեսակ խմբակները (պարի, սպորտի, ժամանցի և այլն), բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցման պայմանները, վճարովի և անվճար ուսուցման հնարավորությունները և այլն:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը և ստացան լիարժեք պատասխաններ:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

 Ապա տեղի ունեցավ հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները Ռուսաստանից ժամանած հյուրերին ներկայացրին ֆակուլտետի ամբիոնները (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի), մասնագիտությունները («Կիրառական արվեստ», «Դիզայն») և արվեստանոցները (գծանկարի և գունանկարի, տեքստիլի, դիզայնի, խեցեգործության, քանդակի և այլն):

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Արվեստանոցներում հյուրերը տեղում ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային: Նրանք մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններով, որոնց մի մասը ցուցադրված էր ֆակուլտետում, իսկ մյուս մասը՝ Իջևանի քաղաքային պատկերասրահում:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար պատվիրակության անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ Իրինա Կորշունովան տվեց վարպետության դաս:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Նախ՝ շնորհանդեսի ուղեկցությամբ  տեսականորեն ներկայացրեց Գժելում թողարկվող կերամիկական արտադրության պատմությունը, ուսանողներին ծանոթացրեց իրենց համալսարանում դրա ստեղծման, մշակման տեխնիկային, իրենց կողմից ստեղծված և արտադրության մեջ դրված զարդանախշերին:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Այնուհետև այդ նախշերից մեկը վարպետ ձեռքով վրձնեց ներկաների համար՝ արժանանալով բոլորի հիացմունքին:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Վարպետության դասից հետո մասնաճյուղի աշխատակիցները հյուրերին ուղեկցեցին Իջևանի քաղաքային պատկերասրահ՝ նրանց ծանոթացնելով մասնաճյուղի դասախոսների և ուսանողների՝ այնտեղ ցուցադրված աշխատանքներին:

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Ապա ԳՊՀ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, եղան Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում,  ծանոթացան ցուցանմուշների հետ, նրանց գրավեցին հատկապես թանգարանում պահվող բրոնզեդարյան մի շարք բացառիկ նմուշներ: 

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Գժելի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր

Գժելի պետական համալսարանի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով, հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների պատասխան այցի սպասումով: