Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

2017թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը, որին հրավիրված էին և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ. հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության՝ 2016-17 ուստարվա առցանց հարցման արդյունքներին, դասախոսների անհատական ծանրաբեռնվածությսունների արդյունավետ բաշխմանը,  կրթական ծրագրերի, ընդհանրապես ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

Այդ համատեքստում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի կատարելագործման հարցում, ընդգծվեց Հեռակա ուսուցման բաժնի և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների սերտ համագործակցության կարևորությունը:

Նշվեց, որ այս տարի ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման շրջանավարտները առցանց եղանակով են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցմանը, ըստ մասնագիտությունների ներկայացրել են իրենց կարծիքները՝ ստացած ուսումնառության և մասնաճյուղի ռեսուրսների (լսարանների, համակարգչային սրահների, համացանցի, ուսումնական լաբորատորիաների, գրադարանի և ընթերցասրահների, ուսանողական կառույցների, մասնաճյուղի և ֆակուլտետների ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների դիմումներին և բողոքներին արձագանքելու ընթացակարգերի և մեխանիզմների, ուսանողների կողմից վերհանված կարիքների) վերաբերյալ, նշել են մի շարք հետաքրքիր առաջարկներ:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

Ընդհանուր առմամբ հարցումների արդյունքները գոհացուցիչ են: Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած 232 շրջանավարտներից 227-ը (97,8%-ը) դրական է պատասխանել «Խորհուրդ կտա՞ք Ձեր մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ ԻՄ» հարցին:

Շեշտվեց, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ուսանողների գործնական հմտությունների զարգացման, պրակտիկաների արդյունավետ կազմակերպման խնդիրներին, պրակտիկանտ-ուսանողների հետ հետևողականորեն աշխատել, հստակեցնել տվյալ պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, ուսանողներին կողմնորոշել պրակտիկաների անցկացման վայրերի (ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ և այլն) նպատակահարմար ընտրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ոչ մասնագիտական կուրսերում օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու հարցը, որի ուղղությամբ առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել օտար լեզուների ուսուցման կենտրոններ: