ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով։
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ի ժամը 18։00 ժամանակահատվածում։
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2023-2024 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
- դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),
- բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
- 2 լուսանկար (3×4 սմ չափսի),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
- անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
- ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:
Կազմակերպություն |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ |
«Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար (ՀՀ դրամ) |
247610017094 |
Նպատակ |
«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի մագիստրոսական կրթական ծրագրի համակարգողներին՝
- Ա.Մարգարյանին (հեռ․՝ 093 206505)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
- Վ․Չոբանյանին (հեռ․՝ 093711713)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Կայքէջ՝ ijevan.ysu.am