Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ

2017թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ

 

Հանդիպման հիմնական նպատակն էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նոր նախագահի նշանակումը:

Նախ` ակումբի գործող նախագահ Լազր Ափինյանն անդրադարձավ կառույցի գլխավոր առաքելությանը, խնդիրներին, կատարված աշխատանքներին, մարզի տարբեր ոլորտների (ռազմական, ուսումնական, հասարակական) ներկայացուցիչների, հաստատությունների ու կազմակերպությունների  հետ համագործակցությանը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ

 

Ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ևս մեկ անգամ ընդգծեց մատաղ սերնդի (հատկապես արական սեռի ներկայացուցիչների) ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը, մեկնեց ազգ-պետություն-բանակ եռամիասնության խորհուրդը: Տնօրենն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն արտահայտեց ակումբի և մասնավորապես նրա նախագահ Լազր Ափինյանի` մարզում երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելուն ուղղված գործունեությունից (բուհի, քաղաքի և մարզի մասշտաբով տարբեր միջոցառումներ, սեմինարներ, այցելություններ զորամասեր, ուխտագնացություններ պատմամշակութային վայրեր և այլն): Միայն հավելեց, որ ամեն փոփոխություն (այդ թվում` ակումբի նախագահի) պիտի տանի դեպի առաջընթաց, գերազանցի նախորդին. այդ իմաստով շեշտվեց ՀՀ զինված ուժերում ծառայած ուսանողներին ակումբում առավելագույնս ընդգրկելու,  նրանց ներուժը, փորձն ու հմտությունները կիրառելու անհրաժեշտության, գործնական դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ

Այնուհետև «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նոր նախագահ նշանակվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Արեն Թամրազյանը, ով շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ պատվով իրականացնել իրեն վստահված այդ պատասխանատու գործը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ

Ակումբի նորանշանակ նախագահին շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և ակումբի նախկին նախագահ Լազր Ափինյանը` նրան մաղթելով ակտիվ և արդյունավետ գործունեություն, հաջողություն իր նոր ձեռնարկումներում:  

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն ունի նոր նախագահ