Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը

2017թ. նոյեմբերի 29-ին մասնաճյուղում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը:

Նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը, որոնց ներկա էին մասնաճյուղի տնօրենը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց ՈՒԳԸ մասին համառոտ ակնարկ։ Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 2002թ., և այն 1947թ. ԵՊՀ-ում գործող Ուսանողական գիտական ընկերության ինքնավար ստորաբաժանում է։

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Նա ներկայացրեց ՈՒԳԸ նպատակը և գործառույթները, թվարկեց ձեռքբերումները, նշեց, որ գործունեության 15 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 16 գիտաժողով, այդ թվում՝ 1 հանրապետական, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 30 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ, 4 ցուցահանդես, 1 բեմականացում և այլ միջոցառումներ: ՈՒԳԸ-ն տպագրել է հետևյալ ժողովածուները՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.):

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Ներկայացվեց, որ գիտաժողովի կազմակերպումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների՝ գիտահետազատական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև նախապատրաստելու նրանց մասնակցությունը 2018թ. ապրիլին ԵՊՀ-ում, ՎՊՀ-ում և ՇՊՀ-ում կայանալիք հանրապետական և միջազգային գիտաժողովներին:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Նա ներկաներին շնորհավորեց կրթօջախի ՈՒԳԸ գործունեության 15-ամյակի առթիվ։ Տնօրենը նշեց, որ ուսանողական կառույցները շատ լավ հարթակ են ինքնադրսևորվելու և կայանալու համար, բերեց բազմաթիվ օրինակներ ԵՊՀ-ի տարբեր տարիների ՈՒԳԸ նախագահներից, ովքեր այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում (ԱԺ պատգամավոր, նախարարությունների աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ)։

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Նա շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Սլավիկ Ալավերդյանին, ում ղեկավարման ժամանակ (2012-2013թթ.) ՈՒԳԸ-ն ամենամեծ հաջողություններն է գրանցել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս նրա համակարգմամբ և նոր կազմով ՈՒԳԸ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Ալբերտ Զուրաբյանին և հաջող գործունեություն մաղթեց ընկերության նոր նախագահ Հրանտ Ղարագյոզյանին: Պարոն Առաքելյանն ընդգծեց, որ գիտաժողովներին մասնակցությունը շատ օգտակար է ուսանողների համար՝ ինքնադրսևորվելու, իրենց գիտելիքները, կատարած աշխատանքը և մտքերը ներկայացնելու, խոսքը հղկելու, կաշկանդվածությունը հաղթահարելու առումներով և նրանց կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսումնագիտական միջոցառումներում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Հրանտ Ղարագյոզյանը։ Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար, նշեց, որ գիտաժողովները կարևոր հարթակ են ուսանողներին հուզող տարբեր խնդիրների ներկայացման և քննարկման համար։ Նա ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը և բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Լիագումար նիստի ժամանակ իրենց զեկուցումները ներկայացրին ավարտական կուրսերի 2 ուսանողներ.

  1. Ալբերտ Զուրաբյանը («Հոգեբ.» IV)

       «Շփման հոգեբանական խնդիրները ռեալ և վիրտուալ տիրույթներում»,

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Հասմիկ Քարտաշյանը («ՏՏ» IV)

«ՀՆԱ-ի ճեղքի գնահատման մեթոդները»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ֆակուլտետային բաժանմունքներում։

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

 Նախագահողներ՝  բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյան,

դասախոսներ  Ա.Սիմոնյան, Վ.Պողոսյան

  1. Սյուզաննա Շահնազարյան («ԱԼԳ» III)

“The Old English Vocabulary and Word-Formation”:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Իրինա Սաֆարյան («Պատմ.» III)

«ԽՍՀՄ փլուզումը»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Արմենուհի Զաքարյան («Հոգեբ.» III)

«Հոգեբանական ծառայության յուրահատկությունները կրթության համակարգում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Շիրակ Գասպարյան («Պատմ.» II)

«Գարեգին Նժդեհը հայկական իրականության մեջ»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Տնտեսագիտության ֆակուլտետ

 Նախագահող՝ դասախոս Ա.Սարիբեկյան

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Հրանտ Ղարագյոզյան («Տնտ.» II)

«Մենաշնորհները Հայաստանում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Մայա Այդինյան («Տնտ.» II)

«Վարկային շուկայի փոփոխության դինամիկան և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Մերի Բարսեղյան («Սերվիս» IV)

«Նոյեմբերյանի տարածշրջանի լեռները և Դիլիջանի «Շվեյցարիա» տեղամասը որպես տուրիզմի զարգացման գործոններ»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Տիգրան Ղուշչյան («Սերվիս» II)

«Գործարար էթիկան սերվիսում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Մարիամ Մելիքսեթյան («Սերվիս» II)

«Ագրոտուրիզմը Հայաստանում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

 

Բնական գիտությունների ֆակուլտետ

 Նախագահողներ՝  ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյան, ասիստենտ Պ.Ասիլբեկյան

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Սուսան Բալասանյան («ԻԿՄ» III)

«Մոնիտորներ և նրանց տեսանելիությունը մարդու աչքի համար»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Գերասիմ Ալավերդյան («ԻԿՄ» II)

«Օրացույցի կիրառության օրինակներ»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Հակոբ Դավթյան («ՔԿԳ» IV)

«Իջևանի տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերը»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

  1. Նառա Մնացականյան («ՔԿԳ» IV)

«Կադաստրային համակարգի նախադրյալները միջնադարյան Տավուշում»:

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

Օրվա վերջում նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում ելույթ ունեցան բաժանմունքների աշխատանքները համակարգող դասախոսները և նշեցին, որ բոլոր բաժանմունքներում էլ կային լավ զեկուցումներ, որոնք կարող են երաշխավորվել տպագրության։

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը և ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը շնորահակալություն հայտնեցին գիտաժողովին մասնակցած բոլոր ուսանողներին, նրանց հանձնեցին հավաստագրեր և մաղթեցին հաջողություններ ուսումնագիտական նոր ձեռնարկումներում: 

Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին  նվիրված ուսանողական գիտաժողովը