Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք մասնակցելու «Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական V գիտաժողովին

Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական 5-րդ կրթական գիտաժողովին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-30-ը: 

Հրավիրում ենք մասնակցելու «Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական V գիտաժողովին

Հայ-Ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին, ստորև ներկայացված պայմաններին համապատասխան, կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:

Հասցեն`  Հայ-Ռուսական համալսարան, 0051 ք. Երևան, Հ. Էմինի 123, ՀՌՀ

Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները. 

  • Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցման հիմնախնդիրներ,
  • Մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրներ,
  • Քիմիայի ուսուցման հիմնախնդիրներ,
  • Կենսաբանության ուսուցման հիմնախնդիրներ,
  • «Բնագիտություն» ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատ-կությունները,
  • Ֆիզիկական աշխարհագրության ուսուցման հիմնախնդիրներ,
  • Մաթեմատիկայի դերը բնագիտության ուսուցման գործընթացում,
  • Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները,
  • Բնագիտական կրթության ինֆորմատացման  հիմնախնդիրներ,
  • Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում,
  • Բնագիտական առարկաներից պետական ավարտական և միասնական քննություններին սովորողներին նախապատրաստելու հիմնահարցեր,
  • Սովորողների էկոլոգիական կրթության  և դաստիարակության հիմնահարցեր,
  • Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական և տեխնիկական կրթության համակարգում,
  • Բնագիտությունը և ռազմագիտությունը,
  • Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ,
  • Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

Տեղեկատվություն. 010-26-55-97, Գայանե Սամվելյան

  • E-mail bnaget@yahoo.com

Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը

 Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. սեպտեմբերի  10-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին  մասնակցել  ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.

  • մասնակցության հայտ,
  • ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document ֆայլով:
  • Ներկայացման վերջին ժամկետը 2017թ. սեպտեմբերի 10-ն է:
  • Զեկուցումները և թեզիսները ուղարկել katayan@ysu.am, shajk@ysu.am էլ. հասցեներից մեկին:

Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները

 Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան. նյութի ծավալը 5 էջից ոչ ավելի, տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և Sylfaen (հայերենի համար), տառաչափը` 12, տողամիջյան տարածքը` 1,5, վերևի, նեքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, մուգ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում`շեղատառ: Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3, էջ 14]:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանք-ներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտա-մեթոդական  հոդվածների ժողովածու` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին:

Գիտաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությունը առաքվում է կրթության  մարզային բաժիններ, ԼՂՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բուհեր, ինչպես նաև Մմուհ-եր և սփյուռքի հայկական կրթօջախները:

Տեղեկատվությունը տեղադրված է նաև ՀՀ ԿԳ նախարարության www.edu.am, Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am և ՀՌՀ www.rau.am էլեկտրոնային կայքերում, «Կրթություն» շաբաթաթերթում, ինչպես նաև www.armedu.am կրթական համալիր էջում:

Գիտաժողովին  մասնակցել  ցանկացողները լրացնում  են համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև  ս.թ. սեպտեմբերի 10-ը` վերը նշված հասցեներով:

Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում:

Գիտաժողովի նյութերի ժողովածուն  կտպագրվի  գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում:

Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկույցի: Մասնակցության վճարը 7000 դրամ, փոխանցման հաշվեհամարը՝ 1570024632040200:

Գիտաժողովի տեղեկատվական հովանավորն է «Կրթություն» շաբաթաթերթը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ