Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում են 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները

 2018թ. ապրիլի 3-9-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ քննաշրջանն անցկացվում է ըստ սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:

Գործող կարգի համաձայն` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի և կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ըստ այդմ՝ իրականացվում են քննությունները:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում: