Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի առցանց նիստ

1. նկար

2021թ. հունվարի 29-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Ա. ՀՄակարյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  2. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
  3. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2019-2020 ուստարի) մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
  4. Ընթացիկ հարցեր.
    1. ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Նաթելլա Գրիգորյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու համար երաշխավորելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
    2. ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիանա Հարությունյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու համար երաշխավորելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
    3. ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,  ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու համար երաշխավորելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
    4. ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհային մրցույթ հայտարարելու մասին
      (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ. Ի. Մովսեսյան):

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանն ընդգծեց, որ նախորդ տարվա համեմատ հարցումների մասնակիցների թվաքանակը նվազել է, ինչն անհանգստացնող է: Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ ուսանողների ակտիվությունը մեծացնելու համար։

Որոշվեց դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին ԵՊՀ ԻՄի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Այնուհետև գիտխորհրդի անդամները լսեցին ԵՊՀ ԻՄ-ի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին հաղորդումը, որը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:

Որոշվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

ԵՊՀ ԻՄի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2019-2020 ուստարի) մասին հաղորդման մեջ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից բխող կարճաժամկետ պլանի համաձայն՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը: Մասնաճյուղը հավատարիմ է իր առաքելությանը և իր գործունեությամբ ձգտում է հասնել ծրագրով նախանշած նպատակներին: Նա իր ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր, բարձրակարգ դասախոսական կազմ, ժամանակակից ենթակառուցվածքներ և իր գործունեության բոլոր բնագավառներում ձգտում է ապահովել որակի անընդհատ բարելավում:

2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի 25 խնդիրների 141 գործղություններից 22-ը (15.6%-ը) ամբողջությամբ իրականացվել է մինչև հաշվետու ժամանակահատվածը, մնացած 119 գործողությունները ներառվել են մասնաճյուղի ստորաբաժանումների 2019-20 ուստարվա և 2020-2021 ուստարվա սեպտեմբերից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի աշխատանքային պլաններում: Ապա, ըստ ՌԾ-ի 9 նպատակների և նրանց խնդիրների, անդրադարձ կատարվեց հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղի ձեռքբերումներին և բացթողումներին:

Որոշվեց ԵՊՀ ԻՄի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2019-2020 ուստարի) մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

1-ին, 2-րդ և 3-րդ ընթացիկ հարցերի վերաբերյալ անցկացված փակ, գաղտնի  քվեարկությունների արդյունքները դրական էին:

Գիտական խորհուրդը որոշեց.

ա) Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի՝

  • հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, պ.գ.թ. Նաթելլա Սերոժի Գրիգորյանին,
  • հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մ.գ.թ., ասիստենտ Լիանա Հարությունյանին,
  • կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանին՝

դոցենտի գիտական կոչում ստանալու համար:

բ) Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

4-րդ ընթացիկ հարցի մասին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ. Ի. Մովսեսյանը հաղորդեց, որ 2021 թվականին նախատեսվում է ԵՊՀ ԻՄ-ում հայտարարել գիտահետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի մրցույթ: Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դրամաշնորհների տրամադրման կարգի»՝ դրամաշնորհների մրցույթը և ֆինանսավորման ծավալները որոշվում են մասնաճյուղի գիտական խորհրդի կողմից:

«Տավուշ» կենտրոնն առաջարկում է որպես գերակա ուղղություն այս պահին դիտարկել մարզի ագրոարդյունաբերության ոլորտին առնչվող գիտական և գիտատեխնիկական նախաձեռնությունները: Գիտական խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին նաև այլ առաջարկներ՝ տուրիզմի զարգացման, մարզի ռազմավարական պլանավորման, բնապահպանական և այլ խնդիրներին առնչվող թեմաների վերաբերյալ:

Պարոն Մակարյանը նշեց, որ դրամաշնորհների տրամադրման կարգով նախատեսված է թեմաների մրցութային ընտրության ընթացակարգ՝ փորձագետների գնահատումների հիման վրա։ Բացի այդ՝ վերջնական որոշումները կայացվելու են Գիտական խորհրդի կողմից:   

Որոշվեց  թույլատրել «Տավուշ» կետրոնին 2021թվականի համար հայտարարել ներքին դրամաշնորհային մրցույթ՝ մասնաճյուղի ծախսերի նախահաշվով սահմանված գումարի չափով: