Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր  Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Սիրելի՛ ուսանողներ, հրավիրում ենք մասնակցելու Մոսկվայում 2018թ. հուլիսի 18-29-ը կայանալիք Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովին։ 

Ուսանողներին հնարավորություն  կտրվի լինել  Բաումանի հետազոտական համալսարանում, Յուրի Գագարինի և այլ  տիեզերագնացների պատրաստման հետազոտական կենտրոններում, շփվել տիեզերագնացների (նաև նախկին տիեզերագնաց, ռուսական տիեզերագնացության գլխավոր տնօրեն Ս․Կ․Կրիկալևի) հետ, կառուցել և թողարկել փոքրիկ հրթիռ:

Աշխատաժողովին մասնակցելու պայմաններն են.

  • Սնունդը, կացությունը, տրանսպորտը (օդանավակայանից սկսած) և մշակութային հարուստ ծրագրերն անվճար են:
  • Ուսանողները միայն պիտի կարողանան ինքնաֆինանսավորել /կամ ֆոնդ հայթայթել/ Հայաստանից–Մոսկվա–Հայաստան ավիատոմսի համար։
  • Նախնական 2 ազատ տեղ կտրամադրվի Հայաստանին, գուցե նախընտրական փուլից՝ ապրիլի 11-ից հետո, հնարավոր լինի ավելացնել ևս 2 տեղ, ուստի նախընտրական փուլում կընտրվեն 4 ուսանողներ:

Պահանջներն են.

Մասնակցել կարող են միայն այն ուսանողները, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերագնացության նկատմամբ, ունեն տեխնիկական կրթություն և անգլերենի իմացություն (Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները):

 Կգործեն հետևյալ խմբերը.

  • Տիեզերական նախագծման խումբ (նախագծման մշակում),
  • Բալիստիկայի և աերոդինամիկայի խումբ (հետագծի զարգացում, հրավիրող անձի խումբ),
  • Ռոբոտաշինության խումբ,
  • Էներգիայի մատակարարման խումբ (էներգիայի հաշվարկ. արևային վահանակներ և մարտկոցներ),
  • Ջերմային կառավարման խումբ (ջերմաստիճանի հաշվարկ),
  • Նավիգացիոն խումբ:

Աշխատաժողովը կլինի շարունակական և համագործակցության արդյունքում մի խումբ տիեզերագնացներ կամ դասընթացավարներ հետագայում կայցելեն Հայաստան, հենց ընտրված թեկնածուների բուհ:

Ցանկացողները մինչև ապրիլի 12-ը կարող են դիմել Բնական գիտությունների ֆակուլտետ՝ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն:

Կից ներկայացվում է նաև օրակարգը: