Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է բաց դռների օր:

Զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք հանդիպման: Եթե ունեք հարցեր և առաջարկներ, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է: Սիրով և համագործակցության ակնկալիքով սպասում ենք ձեզ:

2017 թվականի հունիսի 30-ին, ժամը 14:00-16:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (hասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ:

Հանդիպումը վարելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Մուտքն ազատ է բոլորի համար: