Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 30-ի տնօրենության նիստում

2016թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2015-16 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին 2016-17 ուստարում մասնաճյուղի վճարովի համակարգի առաջին կուրս ընդունված դիմորդների հրամանագրմանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Սեպտեմբերի 30-ի տնօրենության նիստում

2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ մասնավորապես նշելով, որ քննաշրջանն անցկացվել է կազմակերպված ու պատշաճ մակարդակով: Քննաշրջանի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:

2015-2016 ուսումնական տարվա II կիսամյակի ուսման վարձը չվճարելու և ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու հիմքով հեռակա ուսուցման համակարգից հեռացվել է 24 ուսանող:

Ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով առաջարկվեց մշակել և առաջիկա տնօրենության նիստի քննարկմանը ներկայացնել հեռակա ուսուցման դասերը մի քանի փուլով անցկացնելու վերաբերյալ առաջարկություններ: