Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

Կայացավ շինանյութերի գնման մրցույթը

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութ»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/73-2 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Շինանյութ»-ի 3 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 3 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Արման Մատինյան» ԱՁ-ն և «Նարգար» ՍՊԸ-ն:

 

 

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան