Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների հետ

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպում Կիրառական արվեստի  ֆակուլտետի դասախոսների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ուսանողների ինքնուրույն աշխատելու ունակությունների ու գործնական հմտությունների զարգացմանը, նրանց կարգապահությանը, սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը, 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի (մասնավորապես՝ 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների և ստուգարքների) պատշաճ կազմակերպմանը:

Հանդիպում Կիրառական արվեստի  ֆակուլտետի դասախոսների հետ

Այդ համատեքստում կարևորվեցին ուսանողների ինքնուրույն աշխատանքների ծավալների ավելացման, նրանց տրվող հանձնարարությունների նկատմամբ դասախոսների հետևողականության խնդիրները:

Ընդգծվեց նաև, որ ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները: