Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր նոր՝ 2023 թվական

 

1. գլխավոր (7) 

 Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ՝ ցանկանալով աշխարհին խաղաղություն, մեր երկրին և ժողովրդին՝ հզորացում, առաջընթաց և զարգացում, իր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին դիմակայելու, կորուստները վերագտնելու, խաղաղ և ստեղծագործ աշխատանքով ապրելու և արարելու ամուր կամք և տոկունություն, սեր և փոխըմբռնում, ամենայն բարիք:

Թո՛ղ որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը մշտապես ուղեկցեն մեզ մեր բոլոր բարի ձեռնարկումներում: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

 

* * *

Փոքրիկ ակնարկ Սև ջրային նապաստակի տարվա մասին

 

2. Նապաստակ   

 Գալիք 2023 թվականի խորհրդանիշը Սև (Կապույտ) ջրային նապաստակն է (կամ կատուն), որն անձնավորում է հանգստություն ու ինքնագոհություն և «գալիս» է չափազանց հազվադեպ՝ 60 տարին մեկ անգամ: Նապաստակի տարին չորրորդն է չինական կենդանակերպի 12-ամյա ցիկլի մեջ և համարվում է ամենաերջանիկը արևելյան օրացույցում:

Նապաստակը բավականին մեղմ և հանգիստ տրամադրվածությամբ կենդանի է, որն ի վիճակի չէ վնաս հասցնել մարդուն: Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ 2023-ը կլինի համեմատաբար հանգիստ շրջան մարդկության համար: Ջուրը շարժունակության և միևնույն ժամանակ փափուկ ուժի, նապաստակը առատության, երջանկության և երկարակեցության խորհրդանիշն է:

Տարին գույներով ևս առատ է: Այս տարվա գլխավոր գույնը սևն է: Հաջողություն բերող գույներ են համարվում նաև կապույտը, մանուշակագույնը, մոխրագույնը, կանաչը, կարմիրը, վարդագույնը, սպիտակը, մինչդեռ դեղինը և շագանակագույնը նախընտրելի չեն համարվում:

Սև ջրային նապաստակի համար հիմնական արժեքը ընտանիքն է՝ ընտանեկան ջերմությունն ու երջանկությունը:

2023 թվականի խորհրդանիշը, ենթադրվում է, որ կարիերայի անսպասելի թռիչքներ չի բերի, բայց բարեհաջող և շահավետ կարձագանքի ջանքերին և քրտնաջան աշխատանքին: