Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

2018թ. մարտի 31-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում, որը կազմակերպել էին Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը և ուսանողական կառույցները:

Քննարկումը վարեց տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Ներկա էին ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը, տնօրենի օգնական Նաթելլա Գրիգորյանը, ֆակուլտետների դեկաններ Նելլի Խուդավերդյանը և Ալեքսան Մարգարյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն, դասախոսներ, կուրսերի ավագներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

31-0Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Ա.Մակարյանը ներկայացրեց, որ բավականին ժամանակ մասնաճյուղում պլանավորվում էր կազմակերպել նմանատիպ քննարկում, որի նպատակն է հասկանալ կրթօջախում տիրող իրավիճակը և քայլեր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Նա հակիրճ անդրադարձավ մեր հասարակության արժեհամակարգին, ազնվության և մասնավորապես ակադեմիական ազնվության վերաբերյալ ընկալումներին, կոչ արեց ակտիվորեն մասնակցել քննարկմանը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, ՈՒԳՊՎ բաժնի ավագ դիսպետչեր Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց ակադեմիական ազնվության վերաբերյալ մարտի 25-ից 30-ը անցկացված անանուն առցանց հարցման արդյունքները, որի նպատակն էր պարզել ուսանողների իրազեկվածությունը և վերաբերմունքը կրթօջախում ակադեմիական ազնվության վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են տարբեր ֆակուլտետների 38 ուսանողներ, որոնց 18 տոկոսը նշել է, որ ԵՊՀ ԻՄ-ի Ակադեմիական ազնվության կանոնակարգին ծանոթ է ամբողջությամբ, իսկ 40 տոկոսը՝ մասամբ: Հարցվածները որպես իրազեկման աղբյուր նշել են մասնաճյուղի կայքը (24%), ուսանողական խորհուրդը (18%), դասախոսներին (18%), կուրսի ավագին (10%), համակուրսեցիներին (8%) և միայն 3 տոկոսը` դեկանին:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Արդյունքների համաձայն` մասնաճյուղում ակադեմիական ազնվության ներկա մակարդակից ուսանողները գոհ են միջին չափով:

Հարցման մասնակիցների 39 տոկոսը խոստովանել է, որ խախտել են նշված կանոնակարգը և նրանց միայն 13 տոկոսն է նշել, որ տվյալ ժամանակահատվածում ստացած օգուտը երկարաժամկետ պլանում կարող է վնասակար լինել:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Հարցման մասնակիցները նշել են ակադեմիական ազնվության մակարդակի բաձրացմանը խոչընդոտող հետևյալ հանգամանքները՝

  1. Անտարբերությունը սեփական աշխատանքի հանդեպ:
  2. Ուսանողների անգրագիտությունը:
  3. Ակտիվությունը:
  4. Դասախոսների կողմնապահությունը:
  5. Ուսանողի չգիտակցելը, թե ինչի համար է վճարում բուհին:
  6. Հարցաշարերերի հարցերի բազմաքանակ լինելը:
  7. Ռոտացիան, ամեն գնով անվճար լինելու ձգտումը:
  8. Գնահատականի, այլ ոչ գիտելիքի համար պայքարելը:
  9. Իրավունքների և պարտականությունների ոչ լիարժեք իմացությունը:
  10. Ծուլությունը:
  11. Սխալ աշխարհայացքը:
  12. Դասախոսակենտրոն ուսուցումը:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Ուսանողներն իրենց պատասխաններում նշել էին նաև, թե ինչ են ակնկալում դասախոսներից, գնահատումից և մասնաճյուղից.

  1. Գնահատելիս չկենտրոնանալ նախորդ գնահատականների վրա:
  2. Արդար գնահատական:
  3. Ուժեղ հսկողություն, որ չարտագրեն:
  4. Անաչառություն:
  5. Մասնագիտական և մանկավարժականան կրթության բարձր մակարդակ:
  6. Խնդրանքից հետո գնահատական չբարձրացնել:
  7. Ընկերություն:
  8. Խստապահանջություն:
  9. Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն:
  10. Գործնական գիտելիքներ, որոնք կնպաստեն վերլուծական և քննադատական մտածողությունների զարգացմանը:
  11. Ճանաչողություն:

Ծավալվեց հարցման արդյունքների շուրջ բուռն քննարկում: Ուսանողներն ու դասախոսները ներկայացրին հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները, փորձեցին վերլուծել արդյունքները:

Կայացավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում

Առավել մեծ ուշադրություն հրավիրվեց արտագրությունների խնդրի վրա, որոնց պատճառով, ըստ մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների, ուսանողը հեռացվում է կրթօջախից:

Այնուհետև ընդհանուր գծերով ներկայացվեց Ակադեմիական ազնվության կանոնակարգը, որին կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2011/08/appendix-13-10.pdf:

Որոշվեց քննարկված հարցերի և կանոնակարգի պահանջների մասին լրացուցիչ կերպով տեղեկացնել ուսանողներին և խստորեն վերահսկել ընթացիկ քննությունների և ստուգումների ընթացքը: