Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

2018թ. մարտի 31-ին Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանի հրավերով և ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզային գրադարանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

31-03-2018-1

Այն վարեցին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները, ովքեր հանդես եկան ֆրանկոֆոնիային նվիրված ելույթներով և պրեզենտացիաներով:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին ֆրանկոֆոնիայի դերն ու նշանակությունը ամբողջ աշխարհում:

Մասնավորապես նշվեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1970 թվականին: Կազմակերպությունն ընդգրկում է 57 լիիրավ, 3 ասոցացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ 2-րդ  պաշտոնական լեզվի կարգավիճակ: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Ներկայացվեց նաև, որ 2004 թվականին Ռագադուգուի  (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ 2008թ. հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստանը միաձայն կերպով դարձել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը: 

Այնուհետև ուսանողները ֆրանսերենը ներկայացրին որպես սիրո լեզու, հանդես եկան բանաստեղծություններով և երգերով:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Միջոցառման վերջում շնորհակալական խոսք ասաց Սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քեռյանը:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը