Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2017թ. մայիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանի նախագահությամբ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

 

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. Առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում:

(Զեկուցող՝ Ա. Ներսիսյան)

  1. Նախապաշտպանությունների արդյունքների ամփոփում:

(Զեկուցող՝ Վ. Ավագյան)

  1. Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանի` դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելուն երաշխավորելու հարցը:

(Զեկուցող՝ Վ. Ավագյան)

  1. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ Ա.Ներսիսյանը ներկայացրեց 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների  և ընթացիկ ստուգումների արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ քննաշրջանը կազմակերպված էր պատշաճ կերպով, քննություններն ու ստուգումներն իրականացվել են ժամանակացույցի համաձայն: Շեշտվեց, որ ֆակուլտետի դասախոսները նկատելիորեն կատարելագործել են թեստերը: Ուսանողների կողմից հարցաշարերի հետ կապված խնդիրները լուծվել են ժամանակին, և տարաձայնություններ չեն եղել:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Զեկուցողը ներկայացրեց ֆակուլտետում երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների  և ընթացիկ ստուգումների արդյունքում արձանագրված ակադեմիական պատկերը.

«Պատմություն» մասնագիտության I-IV կուրսերում ընթացիկ քննություններից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.45 վճարովի  և  3.29 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.44, իսկ անվճարում` 7.82 միավոր:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության I-IV կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.16 վճարովի  և  2.88 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.13, իսկ անվճարում` 7.71 միավոր:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 1-ին կուրսում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.50 վճարովի  և  3.25 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.41, իսկ անվճարում` 8.50 միավոր:

«Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.48 և 6.21 միավոր:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.94 վճարովի  և  3.70 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 7.86, իսկ անվճարում` 8.94 միավոր:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսում ընթացիկ քննություններից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.17 միավոր վճարովի  և  3.04 անվճար համակարգում:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.57 վճարովի  և  3.61 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.24, իսկ անվճարում` 8.88 միավոր:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.17 վճարովի  և  3.31 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.15, իսկ անվճարում` 8.23 միավոր:

2016-2017 ուստարվա առաջին քննաշրջանի արդյունքների համաձայն` ֆակուլտետի   միջին գնահատականը  կազմել է համապատասխանաբար 2.43 վճարովի  և  3.26 անվճար համակարգում, իսկ ընթացիկ ստուգումներից վճարովի համակարգում կազմել է 6.41, իսկ անվճարում` 8.12 միավոր:

Որոշվեց 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների արդյունքները համարել բավարար:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

 Երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցողը ներկայացրեց ավարտական աշխատանքների կատարման ընթացքը և նախապաշտպանությունների արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ ինչ-ինչ բացառություններով ավարտական աշխատանքների կատարման ընթացքը բավարար է: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն ուսանողներին, ովքեր դեռևս բավարար աշխատանք չեն կատարել, հանդիպել նրանց գիտական ղեկավարների հետ, հարկ եղած դեպքում այդ գործում ներգրավել ամբիոնի այլ դասախոսների:

Որոշվեց 2016-17 ուստարվա ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը համարել  բավարար:

Երրորդ հարցի վերաբերյալ Վ.Ավագյանը ներկայացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանի` դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելուն երաշխավորելու հարցը: Վ. Ավագյանը հայտնեց, որ հայցողի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» բաժնի «Բ» ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին: Նա երաշխավորվում է մասնակցելու դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին: Ամբիոնը դիմում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդին` հաստատելու ամբիոնի նիստի որոշումը: Վ.Ավագյանը ծանոթացրեց հայցողի անձնական գործի նյութերին` նշելով հետևյալը.  «ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վեց տարի անընդմեջ իրականացնում է մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն: Նա մեծ հաջողությամբ դասավանդում է մասնաճյուղում:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Վահան Արշակի Աղաբաբյանը թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2013թ.: Վերջին տարիներին նա հրատարակել է 1 մենագրություն, 1 ուսումնամեթոդական աշխատանք, 1 մեթոդական ձեռնարկ և 14 գիտական հոդված:

Նա արհեստավարժ դասախոս է, ունի գիտամանկավարժական և ուսումնամեթոդական աշխատանքների մեծ փորձ, հմուտ և գործիմաց է, կարողանում է հետաքրքրություն առաջացնել դասավանդվող նյութի նկատմամբ: Վահան Արշակի Աղաբաբյանի` դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների վերջին հինգ տարիների միջին արդյունքը կազմում է 4,77 բալ:

Այդ ամենից ելնելով` Վ.Ավագյանը նշեց, որ բ.գ.թ., ասիստենտ Վ.Աղաբաբյանը լիովին արժանի է դոցենտի գիտական կոչման ու առաջարկեց հաստատել Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նիստի որոշումը և նրան երաշխավորել մասնակցելու դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին:

Որոշվեց.

ա/ Հաստատել Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նիստի որոշումը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանին երաշխավորել մասնակցելու դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին:

բ/ Դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդին` միջնորդել ԵՊՀ գիտխորհրդի առջև` բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանին  շնորհելու դոցենտի գիտական կոչում: