Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համահայկական 2-րդ գիտական համաժողովի մասնակցության հրավեր

Համահայկական 2-րդ գիտական համաժողովի մասնակցության հրավեր

Նոյեմբերի 5-8-ը անցկացվելու է 2-րդ համահայկական գիտական համաժողովը, որի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ և գիտակրթական հիմնադրամների ղեկավարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառման նպատակն է համախմբել բոլոր հայտնի հայ գիտնականներին՝ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում, և միասին փորձել լուծել այն խնդիրները, որոնց բախվում են գիտնականները Հայաստանում: 

Մասնավորապես, քննարկվելու են մի շարք հիմնախնդիրներ, ինչպես օրինակ՝ գիտության հանրայնացում, գիտության թերֆինանսավորում, անկախ փորձաքննության կազմակերպում, գիտության ֆինանասավորման հարցերում մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորություններ:

Դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 6-7-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում: Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 20