Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

5 բջջային հավելված մաթեմատիկա սովորելու համար

5 բջջային հավելված մաթեմատիկա սովորելու համար

Մաթեմատիկան, իր դժվարություններով հանդերձ, շատերիս սիրելի առարկան է եղել դպրոցական տարիներին: Բազմաթիվ բնագավառներում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է մաթեմատիկական առնվազն տարրական գիտելիքներ, սակայն հիշել բոլոր բանաձևերը կամ խնդրի լուծումների քայլային ուղեցույցները՝ երբեմն բարդ է: Դրանք հասկանալու և մտապահելու նպատակով տասնյակ կայքեր և բջջային հավելվածներ են ստեղծվել, ArmScoop-ն առնաձնացրել է դրանցից 5-ը, որոնք հնարավորինս օգտակար կլինեն զարգացնելու համար մաթեմատիկական գիտելիքները:

tasc-mathematics-prep-and-practice_141394_largem

Photomath

photomath1Photomath հավելվածը թույլ է տալիս տեսախցիկը մաթեմատիկական խնդրի վրա պահելու միջոցով ստանալ վերջինիս լուծման քայլային հրահանգները: Հավելվածը վերջին թարմացումից հետո ճանաչում է նաև հասկանալի ձեռագրով գրված խնդիրները:

Photomath-ի առավելություններն են՝ քայլային ուղեցույցներ, պատկերազարդ բացատրություններ, մաթեմատիկական հավելյալ տեղեկություններ:

Հավելվածը ճանաչում է ամբողջ թվեր, կոտորակներ, տասնորդական թվեր, արմատներ, հավասարումներ, լոգարիթմներ, եռանկյունաչափություն, ածանցյալներ, ինտեգրալներ և այլն:


Mathuk

mathuk1Mathuk հայկական հավելվածի թիրախում 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտներն են, որոնք ցանկանում են խորացնել իրենց մաթեմատիկական գիտելիքները: Հավելվածն ապահովում է բազմալեզու ուսուցում՝հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն:

Հավելվածը ներառում է տեսական նյութեր, գործնական խնդիրներ, թեստավորման համակարգ: Կարելի է օգտվել հուշումներից, ինչի պարագայում հավաքած միավորները նվազում են: Լուծումները հասանելի են դառնում միայն խնդիրը ճիշտ լուծելուց հետո: Հավելվածում, մասնակիցների անհատական ցուցանիշներից բացի, առկա է մասնակից երկրների վարկանիշ:


Mathematics basics & formulas

basics1Պարզ և մատչելի հավելված ուսանողների, գիտնականների, ինժիներների, վերլուծաբանների և բոլոր այն մարդկանց համար, որոնք մշտապես գործ ունեն մաթեմատիկական բանաձևերի հետ:

Այս հավելվածը ամբողջական ցանկ է, որը պարունակում է հանրահաշվի, երկրաչափության, հավանականության տեսության, մաթեմատիկական անալիզի և այլ բաժինների վերաբերող գրեթե բոլոր մաթեմատիկական բանաձևերը:

 


Malmath

malmath1Այս հավելվածը խնդիրների լուծման քայլային ուղեցույց է՝ համապատասխան նկարագրություններով և գրաֆիկական պատկերներով: Ներառում է մաթեմատիկայի զանազան բաժինների բազմաթիվ խնդիրներ:  Այն անվճար է, իսկ օգտվելու համար անհրաժեշտություն չկա միանալ համացանցին: 

Հավելվածն օգտակար է հատկապես այն աշակերտների և ուսանողների համար, որոնք դժվարանում են լուծել մաթեմատիկական խնդիրներ:

Հասանելի է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն և մի շարք այլ լեզուներով:


Math tricks

mathtricks1Math tricks հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են սովորել հետաքրքիր մաթեմատիկական հնարքներ՝ արագացնելու համար հաշվողական հմտությունները:

Հավելվածը կօգնի առանց հաշվիչի օգնության մաթեմատիկական խնդիրներն  ավելի արագ լուծել, կատարել բարդ բազմապատկումներ, բաժանումներ և այլն:

 

Աղբյուրը՝ http://armscoop.com