Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաշվապահություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հաշվապահությունը կենտրոնացված կարգով ուսումնասիրում և հաշվառում է կազմակերպության ֆինանսական միջոցները:

Հաշվապահության ղեկավարը գլխավոր հաշվապահն է, ով վերահսկում է ֆինանսական, հաշվապահական աշխատանքները, պատասխանատու է վարելու հաշվապահական հաշվառում` ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու համար:

ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահությունը աշխատում է «ՀԾ-հաշվապահ» ծրագրով ԵՊՀ-ի հետ համատեղ:

  Հաշվապահության գործառույթները.

  1. Հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական, հարկային, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի և այլ հաշվետվությունների հաշվարկների կազմումը, համապատասխան մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում դրանց ներկայացումը:
  2. ԵՊՀ ԻՄ-ի գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային, ֆինանսական և դրամական միջոցների (ռեսուրսների) օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
  3. Ֆինանսական գործունեության բացասական երևույթների վերհանումը և դրա մասին ղեկավարությանը ժամանակին տեղեկացումը, ներտնտեսական ռեսուրսների բացահայտումը և հավաքագրումը:
  4. ԵՊՀ ԻՄ-ի ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը և ընդհանրացումը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
  5. Ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառման իրականացումը:
  6. ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի կազմումը:
  7. Փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության, ներքին վերահսկողական համակարգի, ինչպես նաև կառավարչական հաշվառման համակարգի ներդրման և արդյունավետ վերահսկողության իրականացումը:
  8. ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ներքին իրավական ակտերով սահմանված այլ խնդիրների իրականացումը:

ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահն է Մելանյա Մեսրոպի Մխիթարյանը: 

 

Ծննդյան թիվը

02.06.1957թ.

 

Կրթությունը
1964-1974 թթ.         թիվ 3 միջնակարգ դպրոց

1975-1980 թթ.         Գյուղատնտեսական ինստիտուտի Տնտեսագիտության          

                                  ֆակուլտետի «Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ

 

Աշխատանքային գործունեությունը

1974-1991 թթ.         Հասարակական սննդի միավորում, որպես հաշվապահ

1991թ.-առ այսօր     ԵՊՀ ԻՄ-ում որպես գլխավոր հաշվապահ   

 

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն 

 

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան

2021-2022 ուստարվա աշխատանքային պլան 

2020-2021 ուստարվա աշխատանքային պլան

Հաշվապահության կազմը.

Մխիթարյան Մելանյա Մեսրոպի

գլխավոր հաշվապահ

Ղազարյան Գոհար  Գուրգենի

հաշվապահ

Բաբլումյան Անահիտ Սաշիկի

հաշվապահ

Դովլաթյան Անահիտ Վարդանի

հաշվապահ

Դավթյան Հասմիկ Հրաչիկի

հաշվապահ

Թիրաբյան Թագուհի Վարուժանի

հաշվապահ

Հեռ.` (0263) 4-04-50 (*1-04)

Էլ. հասցե`accdep_ib@ysu.am