Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վարչատնտեսական վարչություն

Վարչատնտեսական վարչությունը (ՎՏՎ) հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են̀

  1. Իրականացնում է ԵՊՀ ԻՄ <<Տնտեսական մասի>>, <<Գնումների,մատակարարման և պահեստավորման>>, <<Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման>> բաժինների և <<Հյուրանոցային համալիր>>-ի աշխատանքների համակարգում և ընդհանուր ղեկավարում:
  2. Մասնաճյուղին և նրա առանձին ստորաբաժանումներին, համաձայն ներկայացվող պահանջների ապահովում է գրասենյակային գույքով,առօրյա օգտագործման տնտեսական ապրանքներով և այլ պարագաներով, ինչպես նաև կազմակերպում է առանձին ծառայությունների մատուցում:
  3. Մասնաճյուղի <<Գնումների,մատակարարման և պահեստավորման>> բաժնի և այլ ծառայությունների ներկայացուցիչների ներկայությամբ,համաձայն գործող կարգի իրականացնում է մասնաչյուղի համար ապրանքա-նյութական արժեքների գնման գործընթացը:
  4. Իրականացնում է ապրանքների և ծառայությունների շուկայական իրավիճակի հետազոտություններ,գնվող ապրանքների և մատուցվող ծառայությունների հավանական բացահայտման ուղղությամբ ու առևտրի և ծառայությունների մատուցման առաջավոր մեթոդների ներդրման աշխատանքներ:
  5. Ամենօրյա ուշադրության տակ պահել մասնաճյուղի մասնաշենքերն ու <<Հյուրանոցային համալիր>>- ը, ջեռուցման ժամանակաշրջանում պատշաճ մակարդակով և անհրաժեշտ ջերմային կենսապայմանով պահպանելու ուղղությամբ:
  6. Կազմակերպում է մասնաճյուղի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումը և իրականացնում նորագույ տեխնոլոգիաների ներդրումն ու արդյունավետ կիրառումը:
  7. Կատարում է նախապատրաստական աշխատանքներ մասնաճյուղի տնօրինության նիստերում հաստատությանը համապատասխան ծառայություններ մատուցելու, շինարարական և վեևանորոգման աշխատանքներ իրականացնելու, աշխատանքային և ուսումնական գործընթացների կազմակերպմանը անհրաժեշտ գույքով և ապրանքներով ապահովելու ուղղությամբ:
  8. Պահպանում է աշխատանքային փոխադարձ կապ մասնաճյուղի առանձին ստորաբաժանւմների և ԵՊՀ –ի համապատասխան վարչության պատասխանատու աշխատակիցների հետ:
  9. ՎՏՎ –ի պետը անձամբ կամ վարչության աշխատակիցների մասնակցությամբ ուսումնասիրում է մասնաշենքերի, առանձին աշխատասենյակների, լսարանների, <<Հյուրանոցային համալիր>>-ի և այլ շինությունների տեխնիկական և ընդհանուր վիճակները, արձանագրում հայտնաբերված թերությունները, որոնց վերացման մասին առաջարկություններով զեկուցում տնօրենին:

Վարչատնտեսական վարչության պետն է Կամո Այվազյանը:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ,ք.Իջևան Ուսանողական փող. 3

Հեռ.̀ (103)

Էլ. հասցե`  kamoayvazyan12@gmail.com