Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրություն

Մասնաճյուղի գիտամանկավարժական գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի 2010թ.-ից հրատարակվող «Գիտական հոդվածների ժողովածու»-ն , որը երկրորդ համարից սկսած լույս է տեսնում «Ակունք» խորագրի ներքո: Նախատեսվում է, որ տարեկան լույս է տեսնելու ժողովածուի երեք համար` երկու հումանիտար և մեկ բնագիտական ուղղվածությամբ:

Ժողովածուն նախատեսված է ուսանողների, ուսուցիչների, դասախոսների ու գիտաշխատողների համար: ՈՒսումնամեթոդական և գիտահանրամատչելի պարբերականի էջերում տեղ են գտնում նաև բնական և հումանիտար գիտություններին վերաբերող հետազոտական աշխատանքներ:

Ժողովածուն լույս է տեսնում հայերեն (ռուսերեն ամփոփումով), սակայն  նրա էջերում տեղ են գտնում նաև հոդվածներ` ռուսաց և օտար լեզուներով (հայերեն ամփոփումով):

Ժողովածուի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, 4001,  ք. Իջևան, ՈՒսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-00-61(*1-21)

Էլ. հասցեն` banber_ib@ysu.am