Հեռակա ուսուցման բաժնի գործառույթներն են.
1. հեռակա ուսուցման բաժնի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի կատարման կազմակերպում և վերահսկում,
2. հեռակա ուսուցման բաժնում ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպման և հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
3. հեռակա ուսուցման բաժնի դասատախտակների պատրաստում և ուսումնական գործընթացի կազմակերպում,
4. ընթացիկ և հանրագումարային քննությունների անցկացման գրաֆիկի պահպանման վերահսկում, ավտոմատացված համակարգով ստուգարքային և քննական տեղեկագրերի տվյալների մուտքագրման և մշակման գործընթացի կազմակերպում,
5. ուսումնական գործընթացի փաստաթղթային գործավարության ապահովում,
6.հեռակա ուսուցման բաժնի համապատասխան կուրսերի ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների կազմակերպում,
7. ուսանողների տվյալների հենքի ստեղծում և պահպանում,
8.ուսանողների շարժի հետ կապված հրամանների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում,
9. ուսանողների ուսման վարձի ժամանակին մուծման վերահսկում:
Հեռակա ուսուցման բաժնի վարիչն է բան. գիտ. թեկնածու Մարատ Հովիկի Զուրաբյանը:
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան
Ուսանողական փող. 3
Հեռ.` (0263) 4-04-50 (*1-10)
Էլ. հասցեն` course_ib @ysu.am
Էլ. կայք` heraka.com