Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արտաքին կապերի բաժին

2019թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Արտաքին կապերի (ԱԿ) բաժինը:

Արտաքին կապերի բաժնի գործառույթներն են.

  1. նպաստել հանրային կապերի միասնական համակարգի զարգացմանը, բարձրացնել հանրային կապերի ներբուհական ցանցի արդյունավետությունը,
  2. բարձրացնել ներքին կորպորատիվ հաղորդակցության արդյունավետությունը,
  3. օգտագործել ԵՊՀ-ի հնարավորությունները ԵՊՀ ԻՄ-ի վերաբերյալ Հայաստանում և այլ երկրներում տեղեկատվական նյութերի ստեղծման և տարածման առումով,
  4. զարգացնել ԵՊՀ ԻՄ-ի կայքէջը՝ նպաստելու տեղացի և արտասահմանցի դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և ուղղորդմանը դեպի մասնաճյուղ,
  5. պատրաստել համագործակցության նամակների, գրությունների նախագծեր, որոնք ուղղված են միջազգային և հանրապետական կառույցներին, համալսարաններին,
  6. պահպանել մշտական կապ և տեղեկատվության փոխանակում ԵՊՀ ԻՄ-ի և գործընկերների հետ՝ ՀՀ-ում և արտասահմանում,
  7. ապահովել մասնաճյուղի համագործակցությունը մասնագիտական լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ,
  8. ապահովել ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությունը և փորձի փոխանակումը Հայաստանի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ:
  9. ընդլայնել հասարակության տարբեր խմբերի հետ հետադարձ կապը և զարգացնել հասարակությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման համակարգը,
  10. մշտական կապ հաստատել և ապահովել համագործակցություն ԵՊՀ ԻՄ-ի և նրա շրջանավարտների միջև,
  11. կազմել շահակիցների հետ համագործակցության ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,
  12. վարել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների տվյալների էլեկտրոնային շտեմարանը և կայքէջի համապատասխան բաժինը, շրջանավարտներին տրամադրել տեղեկատվություն աշխատանքի առաջարկների տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին,
  13. ապահովել մշտական կապ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև, շրջանավարտներին ներգրավել ԵՊՀ ԻՄ-ի ծրագրերում,
  14. ապահովել հասարակական միավորումների ու այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, ծրագրել և իրականացնել համատեղ աշխատանքային միջոցառումներ,
  15. վերլուծել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների կարիերային առնչվող հիմնախնդիրները և տնօրենությանը ներկայացնել դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև ապահովել այդ ծրագրերի իրականացումը,
  16. ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպել աշխատաշուկայի պահանջների և աշխատանքի որոնման արդի տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումներ,
  17. մշակել հասարակությանը մատուցվող հնարավոր ծառայությունների մարքեթինգային գործողությունների հայեցակարգ և բազմազանեցնել մասնաճյուղի գործունեության վերաբերյալ գովազդային նյութերը,
  18. ընդլայնել և զարգացնել ԵՊՀ ԻՄ-ի ներգրավումը տարածաշրջանային ծրագրերին ու նախաձեռնություններին,
  19. ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային և ծրագրային բաղադրիչները,
  20. իրականացնել իր իրավասություններին վերաբերող տեղեկատվական նյութերի հրապարակում, հայտարարությունների կազմում, թարգմանություն,
  21. ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի միջոցով հասարակայնությանն իրազեկել մասնաճյուղի, նրա կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ,
  22. ուսումնասիրել միջազգային փորձը և առաջարկներ ներկայացնել մասնաճյուղի գործունեության և կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ,
  23. խրախուսել հանրային ծառայությունների մատուցմանն ուղղված գրահրատարակչական գործունեությունը,
  24. տարածաշրջանի հանրային պահանջարկին համապատասխան ներկայացնել լրացուցիչ կրթության նոր ծրագրերի առաջարկներ՝ ընդլայնելով պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ գործընկերային կապերը,
  25. մշակել և ԵՊՀ ԻՄ-ի կայքում ներկայացնել օտարերկրյա ուսանողների ուսումնառության ուղեցույց, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի ու նրա կրթական ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկություններ:

 

Արտաքին կապերի բաժնի վարիչն է Արման Սպարտակի Եգանյանը:

 Ծննդյան թիվը

  1. 11. 1985թ.

 Կրթությունը
2007-2009թթ.                 Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա
2003-2007թթ.                 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2001-2003թթ.                 Իջևանի ազգային վարժարան
1993-2001 թթ.                Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոց

 Աշխատանքային գործունեությունը

2009-2016թթ.  ԵՊՀ ԻՄ-ում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ուսանողական ծրագրի համակարգող

2012-2015թթ.  «Ազատ քաղաքացի» ուսանողական հեռուստաբանավեճի համակարգող

2018-2019 թվական     ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական

2019 թվականից      ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

 Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ 

2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ 

2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

Բաժնի կազմը. 

Եգանյան Արման Սպարտակի բաժնի վարիչ
Վանյան Հասմիկ Սամվելի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Սարգսյան Աննա Գրիշայի մասնագետ
Գալստյան Սյուզաննա Գարիկի մասնագետ

 

 Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Արտաքին կապերի բաժին

 Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-03)

 Էլ. փոստ՝ ArtKapIB@ysu.am,  ephim.artaqinkaper@gmail.com, arman.yeganyan@ysu.am, alumniysuib@gmail.com