Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին

2011թ. հոկտեմբերին մասնաճյուղում ձևավորվել է կրթության որակի ապահովման և գնահատման (ԿՈԱԳ) բաժինը, որը 2014թ. վերանվանվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժին:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի գործառույթներն են.

  1. Մշակել ԵՊՀ ԻՄ որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները, համակարգել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում:
  2. Բաժնի կանոնակարգով սահմանված իրավասությունների շրջանակներում  իրականացնել որակի ներքին ապահովման գործընթացներ, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, զեկուցել դրանց արդյունքների մասին:  
  3. Աջակցել ԵՊՀ ԻՄ բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների մշակմանը, իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
  4. Ապահովել ՈՆԱ գործընթացների թափանցիկությունը՝  ներքին և արտաքին շահեկիցների գործուն մասնակցությամբ:
  5. Իրականացնել մասնաճյուղի գործունեության  գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/  վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում, և համապատասխան ստորաբաժանումների հետ դրանց վերլուծում, գնահատում և առաջարկությունների մշակում:
  6. Կազմակերպել ԵՊՀ ԻՄ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, զեկույցի պատրաստումը, նրա քննարկումը  և հրապարակումը:
  7. Համակարգել մասնաճյուղի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ:
  8. Ապահովել փորձագիտական խմբի եզրակացության քննարկումը և արդյունքներն օգտագործել որակի ներքին ապահովման գործընթացների բարելավման համար:
  9. Պատրաստել մասնագիտության կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը ԵՊՀ ԻՄ ստորաբաժանումներում:
  10. Համակարգել ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին:
  11. Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմը (հարցումներ, ֆոկուս-խմբեր և այլն), իրականացնել գնահատումը և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
  12. Համագործակցել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որակի կառավարման մշտական հանձնաժողովի և որակի ապահովման ֆակուլտետային հանձնախմբերի հետ և աջակցել նրանց աշխատանքներին:

2016թ. մարտից ՄԿՈԱ բաժնի վարիչն է Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ալբերտի Ճաղարյանը:

 

2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան

2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի  աշխատանքային պլան  

2020-2021 ուստարվա աշխատանքային պլան

2019-2020 ուստարվա աշխատանքային պլան 

2018-2019 ուստարվա աշխատանքային պլան

 

 

Բաժնի կազմը. 

Ճաղարյան Մարիետա Ալբերտի բաժնի վարիչ
Հովսեփյան Անահիտ Մհերի մասնագետ
Ավետիսյան Գայանե Կոմիսարի մասնագետ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին

Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-07)

Էլ. փոստ՝  MKVAIB@ysu.am

 

ՄԿՈԱ բաժնի հաշվետվություններ