Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժին

Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը   ձևավորվել  է  2020թ.  հունվարին:

Բաժնի   գործունեության  նպատակն  է նպաստել աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ բարձրորակ նոր կրթական ծրագրերի ստեղծմանը, գործող կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումներին` որակավորումների ազգային շրջանակին համապատասխան, կրթական ծրագրերի ապահովմանը անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող դասախոսական կազմով՝ պարբերական գնահատման և վերապատրաստումների միջոցով:

Բաժնի խնդիրներն են.

  • Աջակցել և վերահսկել մասնագիտության կրթական ծրագրերի համար առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) քաղաքականության և ընթացակարգերի իրականացմանը։
  • Նպաստել կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման, իրականացման և գնահատման աշխատանքներին։
  • Մշակել ԵՊՀ ԻՄ-ում գործող կրթական ծրագրերի համար պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող պահանջների քաղաքականություն:
  • Մշակել կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգեր:
  • Մշակել և իրականացնել դասախոսական կազմի համալրման և կատարելագործման երկարաժամկետ ծրագիր, բարելավել դասախոսների պաշտոնների տեղակալման չափորոշիչները և գործընթացները:
  • Մշակել և իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն:
  • Մշակել դասախոսական կազմի պարբերաբար գնահատման հստակ քաղաքականություն և ընթացակարգեր:
  • Մշակել և պարբերաբար կատարելագործել դասախոսական կազ­­մի որակավորման բարձրաց­ման ծրագրեր, կազմակերպել նրանց ներուժի զարգացումը:
  • Նպաստել դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացների բարելավմանը:
  • Ուսումնասիրել դասա­վանդ­ման, ուսում­­­­­նա­­ռու­թյան և հետազոտության ինտեգր­ման (փոխ­կա­պակց­ման) ժամա­նա­կա­կից փոր­ձը՝ բակալավրի կրթա­կան ծրագրերում կիրառելու նպատակով։
  • Վերապատ­րաս­տել դա­սա­խոսական կազմը ուսու­մ­նա­ռու­թյան էլեկ­տրոնային ռե­սուրս­ների ստեղծման և մա­տուց­ման համար:
  • Մշակել դասավանդման նյութերի և ռեսուրսների արդիականացման քաղաքականություն և ընթացակարգեր, վերահսկել դրանց իրականացումը։
  • Զարգացնել մանկա­վար­ժա­­կան առաջավոր փոր­ձի խրախուսման և տարածման մեխանիզմ­ները, նպաս­­­տել ուսուց­ման ժա­մանա­կա­կից մե­թոդ­նե­րի և տեխնոլոգիա­ների ներ­դրմանը:
  • Մշակել և իրականացնել երիտա­սարդ դասախոսների մանկավար­ժական և հոգեբանական հմտու­թյունները զար­գացնող վերապատ­րաստման դասըն­թացներ:

Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչն է պատմ. գիտ. թեկն. Նաթելլա Սերոժի Գրիգորյանը:

Բաժնի  կազմը

Գրիգորյան Նաթելլա Սերոժի բաժնի վարիչ
Ղազարյան Նարա Նիկոլի բաժնի մասնագետ


Հասցե
՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական, 3, ԵՊՀ ԻՄ Կրթական բարեփոխումների և դասախոսների  վերապատրաստման բաժին:

Հեռ.  – 094104107

    Էլ. փոստ  – natella.gri@gmail.com

Էջեր