Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համամասնաճյուղային համակարգչային կենտրոնը 2013թ. հունվարի 11-ին վերանվանվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման (ՏՀՍԶ) բաժին:

Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի գործառույթներն են.

  1. ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական համակարգերի սպասարկումը, զարգացումը, տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և առավել արդյունավետ կիրառման ապահովումը ուսումնական գործընթացում և գիտական հետազոտություններում,
  2. ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցումը, համակարգչային հրատարակչական աշխատանքների աջակցումը,
  3. ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, և արդյունավետ կիրառումը, ինչպես նաև տեղեկատվության ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացումը,
  4. ԵՊՀ ԻՄ-ի հաշվառման մեջ գտնվող համակարգչային տեխնիկայի, տպիչների, սկաներների, պատճենահանող սարքերի և մյուս սարքերի տեխնիկական սարքինության և առկայության ապահովման գործընթացը,
  5. ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական ցանցի անվտանգ շահագործումը և ինտերնետային կապի ապահովումը,
  6. ուսանողներին մեթոդական և հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում ուղղորդում՝ ապահովելով անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական սպասարկումը,
  7. համակարգչային սարքավորումների անհրաժեշտ ծրագրային ապահովումը, հակավիրուսային ծրագրերի թարմացումը,
  8. ավարտական որակավորման աշխատանքների, կուրսային աշխատանքների, ռեֆերատների, ինքնուրույն աշխատանքների համակարգչային սպասարկման կազմակերպում,
  9. ապահովել ԵՊՀ ԻՄ-ի ինտերնետային կայքէջերի դինամիկ զարգացումը՝ արդիականացնելով նրա ծրագրային բաղադրիչները։
  10. լուծել բաժնի հիմնական գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
  11. բաժինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերին:

Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչն է Տաթևիկ Վասիլի Խաչատրյանը:

 

Ծննդյան թիվը

 
07․02.1959թ.  

 

Կրթությունը

 
1976-1981 թթ. Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժին

 

Աշխատանքային գործունեությունը

 
1981-1991 թթ.  Կիրովականի «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտ
1992 թ.-ից Իջևանի ռեգիոնալ քոլեջ-համալսարան, ավագ լաբորանտ
1995թ․ մարտից Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ և ավագ լաբորանտ
1996թ․ հոկտեմբերից Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս
07․09․2001թ․ Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ և Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս
11․01․2013թ․ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնում ցանցային ադմինիստրատոր, Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս
11․01․2013 թ.-ից Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ, դասախոս

 

Լեզուների իմացությունը

 
Հայերեն, ռուսերեն  

 

Ընտանեկան դրությունը

 
Ամուսնացած չէ:  

 

Բաժնի կազմը.

Խաչատրյան Տաթևիկ Վասիլի բաժնի վարիչ
Վանյան Հասմիկ Սամվելի մասնագետ
Օհանյան Ալլա Արմանի մասնագետ
Դանելյան Սուրեն Մարտիրոսի օպերատոր
Հովսեփյան Անահիտ Մհերի օպերատոր
Բեկնազարյան Անդրանիկ Արամայիսի տեխնիկ

2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան


Հեռ.`
 (094) 11 – 21 – 01

Էլ. փոստ` THSZIB@ysu.am Khacht7@gmail.com